Զատկական նախագիծ

B8C76154-BF37-4C51-85F0-7B75D950F881

Նախագիծ` <<Զատկական թխիկներ>>

Խոհանոցային գործունեություն

Զատկական ծեսին ընդառաջ 4-րդ դասարանցիների հետ պատրաստելու ենք Զատկական թխիկներ:

Թխելու ենք թխվածքաբլիթներ, որոնք պատկերելու ենք զատիկի տեսքով:

Համայնքային էկո նախագիծ

Համայնքային էկո նախագիծ

Վայրը՝ Հարավային դպրոցից արևելյան կողմով Մայր դպրոց տանող ուղին

Օրը՝ ապրիլի 2, 5

 ժամը՝ 11:00-12:00

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց, 4-5-րդ դասարանցիներ

  • Մասնակիցները լինում են հարմարավետ, սպորտային հանդերձանքով
  • Ունենում են աղբի տոպրակներ և ձեռնոց

Նախագծի ավարտին՝

  • Մասակիցները իրենց բլոգներում պատմում են աշխատանքների մասին
  • Լրագրողների խումբը լուսաբանում է աշխատանքների մասին կայքում

Եռօրյա ճամբար Հաղպատում (Հաղբատ)

Մարտի 26-27-28-ին մեկնարկեց մեր եռօրյա ճամբարը դեպի Լոռու մարզ։

Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանցիները այս անգամ ուխտի էին դեպի Հաղպատի վանական համալիր։

Հայրենագիտական կրթական ուղին մեզ տարավ դեպի Սպիտակ քաղաքով՝ Սուրբ Հարություն եկեղեցի, Ստեփանավան քաղաքով՝ Լոռվա բերդ ու քարավաններ, Հոռոմայրի վանք, Արդվիի գյուղով՝ Սուրբ Հովհաննես վանք, Օձի պորտեր, Օձուն գյուղով՝ Օձունի Սուրբ Աստվածածին տաճար։

Դիմանկարների ֆոտոշար՝

Օձունի տաճարում մեզ դիմավորեց Տեր հայր Վրթանեսը, ով սիրով ողջունեց մեզ և պատմեց եկեղեցու մասին, որից հետո հասանք Հաղպատի վանական համալիր և տեղավորվեցինք վանատանը։

Ֆիլմը պատմում է առաջին օրվա մասին՝

Հաջորդ օրը արթնացանք վանատանը, առավոտյան ընդհանուր պարապմունք արեցինք Հաղպատի վանական համալիրի կանաչապատ բակում և ուղևորվեցինք Ախթալայի վանական համալիր, որտեղ որոշել էինք նկարչական պլեներ իրականացնել, բայց քանի որ տարածքը նորամշակ էր և տնկիներ կային, չէր թույլատրվում տարածքում շրջել, եկեղեցում միասնական աղոթք արեցինք և վերադարձանք Հաղպատ, որտեղ և իրականացրեցինք նախատեսված նկարչական պլեները։

Երեկոյան ժամերին տուրիստներով լեցուն էր շրջակայքը, որը և առիթ դարձավ սովորողների համար շփվել անծանոթ-հետաքրքիր մարդկանց հետ անգլերեն-ռուսերեն լեզուններով։

Ֆիլմ երկրորդ օրվա մասին՝

Ճամփորդության երրորդ օրը Հաղպատի վանահայր Տեր Ատոմը մեզ հետ միասին բաց-հայրենագիտական պարապմունք անցկացրեց, զրուցեց սովորողների հետ, պատմեց եկեղեցիների, վանական համալիրների, ինչպես նաև աշուղ Սայաթ Նովայի կյանքի մասին հետաքրքիր փաստեր և պատմություններ։

Երրորդ օրվա մասին պատմող ֆիլմ՝

Սովորողների պատումները՝

Նարե Կարապետյան

Արնեն Համբարձումյան

Մարի Համբարչյան

Հայկ Սարգսյան

Կորյուն Գաբոյան

Գայանե Բալաբանյան

Գոհար Բարսեղյան

Գուրգեն Մանուկյան

Իրինա Գյուրջինյան

 

 

 

 

Ապրիլի 1-5. նախագծային շաբաթ

  • Ընդհանուր պարապմունք Հարավային դպրոցում և Մայր դպրոցում
  • Սովորողների տեղավավորում, հաշվառում
  • Աշխատանքներ անձնական ուսումնական բլոգում
  • Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի պարապմունք
  • Մանկավարժական հավաքի մասնակցություն
  • Մարմնակրթության պարապմունքների ընտրովի խմբերի տեղափոխման կազմակերպում Մայր դպրոցից Հարավային դպրոց` 4-5-րդ դասարանցիներ
  • Համայնքային էկո նախագիծ
  • Սուտասելու-շուտասելուկ Հարավային ռադիո
  • Պարտիզապուրակային աշխատանքներ, ծառատունկ, Հարավի շնիկի խնամք
  • Մեդիաուրբաթի մասնակցություն
  • Ճամփորդական նախագծերի քննարկում

Էկո-հայրենագիտական ճամփորդություն

ED655BB3-ECD0-46E3-88EB-0BD01583E646Մաքրությունը պետք է լինի մարդու ներսից, դա յուրաքանչյուրիս պարտքն է բնությանը։ Մարդու հոգում պետք է մաքրություն լինի, որ ծիլ տա ու կանաչի, նմանվի բնությանը և գնահատանքի արժանանա։

Մեր էկո-ճամփորդության առաջին կայանը Ամբերդ գետի ափին էր, որտեղ «Գետը համայնքում» միասնական նախագծի շրջանակներում Մխիթար սեբաստացի կրթահամալիրի կրտսեր-դպրոցների սովորողները  և Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի սովորողները, մեր լավ գործընկերները՝ Կիմա Ստեփանյանը և Մարինե Մխիթարյանը ջանք ու եռանդ չխնայեցին ետ վերադարձնելու մեր-ձեր բնությունը…Ոսկեհատ գյուղի ստորին հատվածում Ամբերդ գետը այլևս ազատագրված է աղբակույտից։

Ֆոտոշար՝

Ճամորդության հաջորդ նպատակը «Ուսումնական ջերմոց» նախագծի իրականացումն է կրթահամալիրում, որի արդյունքում այցելեցինք Ոսկեվազի ջերմոցներ՝ ծանոթանալու ջերմոցային արտադրությանը և պայմաններին։

Հաջորդ կայանը Ոսկեհատի քարափ-կացարանն էր՝ Ճգնավորը, Սուրբ Սարգիս և Հովհաննես եկեղեցիները։

Տեսաֆիլմ՝

Եռօրյա ճամբար Հաղպատում

Без названия

Երթուղի՝ Երևան-Ապարան-Նժդեհի պուրակ-Սպիտակ քաղաք-Ստեփանավան-Արդվի-      Օձուն-Հաղպատ

E07E96EE-FE84-4341-9902-98B8BB62B8EB

Հետադարձ՝  Ալավերդի-Քոբայր գյուղ-Վանաձոր-Դիլիջան-Սևան-Երևան

Եռօրյա ճամփորդություն

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանցիներ

Պատասխանատու դասավանդողներ՝

Հասմիկ Պողոսյան, Շուշան Ալեքսանյան

Ճամփորդության օրը՝ մարտի 26- 28

Գիշերակացը՝ Հաղպատի վանական համալիրի վանատանը

Նպատակը՝ Սովորողների  հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում-հաղթահարում:

Ընթացք՝ Սովորողները կատարում են որոնողական աշխատանք՝ տպագիր և առցանց աղբյուրներից, այդ վայրը այցելած ճամփորդներից տեղեկություններ են որոնում-հավաքագրում- տեղադրում իրենց բլոգներում:

Արդյունք՝ Սովորողների ճամփորդական հմտությունների զարգացում, հայրենագիտական -մշակութային գիտելիքների հարստացում, հայրենաճանաչություն, կրթական կամուրջների հաստատում։ Տպավորությունների մասին բլոգներում պատուշամար-ֆոտոշար։

Ճամփորդության երթուղի՝

Օր առաջին՝ Երևան-Ապարան-Նժդեհի պուրակ-Սպիտակ քաղաք-Ստեփանավան-Արդվի-Օձուն-Հաղպատ

Օր երկրորդ՝ Հաղպատ-Ախթալա

Օր երրորդ՝ Ալավերդի-Քոբայր գյուղ-Վանաձոր-Ապարան-Երևան

Հայրենագիտական կայաններ

  • Սպիտակ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցի
  • Ստեփանավանի Լոռի բերդ
  • Արդվիի Սուրբ Հովհաննես վանք
  • Հոռոմայրի վանք
  • Օձունի Սուրբ Աստվածածին տաճար
  • Հաղպատի վանական համալիր
  • Ախթալայի վանական համալիր
  • Սանահին վանական համալիր
  • Քոբայրի վանք
  • Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի
  • Կանգառ Սևանի ափին

Խորհրդատու` Ի. Ջանազյան

Մարտի 26, երեքշաբթի

10:00-Մեկնում Մայր դպրոցի երթուղայինների կայանից

11:00- Կանգառ Ապարանում, Նժդեհի պուրակում նախաճաշ

12:30-Սպիտակ քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցի

14:00-Ստեփանավանի Լոռե բերդ, ընդմիջում՝ բրդուճներ

15:00-Արդվիի Սուրբ Հովհաննես վանք, Օձի պորտեր

16:00-Օձունի Սուրբ Ասվածածի

17:00-Հաղպատ, վանաՏՈՒՆ, տեղավորում

18:00- հանդիպում տեր հայր Ատոմի հետ

19:00- Ընթրիք

20:00- Ընթերցանություն

21:00- Օրվա քննարկում, ամփոփում

22:00- Քուն

Մարտի 27, չորեքշաբթի

08:00- Վերկաց

08:30- Անձնական հիգիենա

09:00-Ընդհանուր պարապմունք, նախավարժանք

11:00- Նախաճաշ

10:00-Առավոտյան ժամերգություն Հաղպատի վանական համալիրում

11:30- Հանդիպում եկեղեցու սպասավոր ընկեր Նառայի հետ, կրթահամալիրի նախագծերի ներկայացում, կրթական կապերի հաստատում

12:30-Մեկնում դեպի Ախթալա, Ախթալայի վանական համալիր, նկարչական պլեներ

15:30-Վերադարձ, ճաշ

17:00- Ֆուտբոլային հանդիպում գյուղի սովորողների հետ

19:00- ընթրիք

21:00- Տրամաբանական խաղեր

22:00- Քուն

Մարտի 28, հինգշաբթի

08:00-Վերկաց

08:30-Անձնական հիգիենա

08:30-09:00-Ընդհանուր պարապմունք, նախավարժանք

09:00-Նախաճաշ

10:00-Իրերի տեղավորում, էկոլոգիական աշխատանքներ տարածքի մաքրում

11:00 դեպի Ալավերդի՝ Սանահին վանական համալիր

13:00- Քոբայրի վանք, ընդմիջում

15:30- Վանաձոր, Սուրբ Աստվածածին եկեղեցի

18:00- ժամանում Երևան

Նախահաշիվ՝

Մեկ սովորողը վճարում է՝

Սնունդ- 3000 /3*1000/

Հյուրատուն- 2000

երթուղային՝ 5000

Այլ ծախսեր՝ 1000 դրամ

Անհրաժեշտ իրեր ՝

1.Ճանապարհային բրդուճներ, միրգ:

2.Ջուր 1լ.

3.Հարմար ուսապարկ՝ երկու ուսով, քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար

4.Անհատական ճամփորդական սպասք (ափսե, խորը ափսե, բաժակ, գդալ, պատառաքաղ)

5. Աղբի տոպրակներ, ձեռնոց

6.Հագուստ (տաք) 3 օրվա համար, գիշերազգեստ (երկարաթև ու տաք), հողաթափ

7.Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ,օճառ,անձեռոցիկ՝թաց և չոր/

8.Անձրևապաշտպան բաճկոն, հողաթափ

9. Լապտեր, արևապաշտպան գլխարկ

10. Գիրք, իտելեկտուալ խաղեր, նկարչական պարագաներ (A4 թղթեր, վրձին, գուաշ)

Ճամփորդության մասնակիցների նախաուսումնասիրական աշխատանքներ՝

  1. Արեն Համբարձումյան
  2. Գուրգեն Մանուկյան
  3. Տիգրան Ավետիսյան
  4. Հայկ Սարգսյան
  5. Գրիգորի Դանիելյան
  6. Իշխան Գևորգյան
  7. Տաթև Մամիկոնյան, ծնող-օգնական՝ Լուսինե Նազարյան
  8. Կորյուն Գաբոյան
  9. Ալեքս Գևորգյան
  10. Նարե Կարապետյան
  11. Արեգ Մարկոսյան
  12. Մհեր Խանղլյան
  13. Մարի Համբարչյան
  14. Իրինա Գյուրջինյան
  15. Գոհար Բարսեղյան
  16. Բալաբանյան Գայանե
  17. Աշոտ Խաչատրյան

 

 

Ճամփորդություն դեպի Ոսկեհատ-Ոսկեվազ

Ոսկեհատ

Էկոտուրին ընդառաջ,  մարտի 23-ին Հարավային դպրոցի և Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները համատեղ կարշավեն դեպի Արագածոտնի մարզ, Ամբերդ գետի ստորին հոսանքում գտնվող Ոսկեհատ գյուղ:

Ծրագրում՝

  • Ամբերդ գետի ստորին հոսանքի մաքրման աշխատանքներ Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների հետ /Կիմա Ստեփանյանի դասարան/:
  • Ամբերդ գետից քայլարշավ դեպի Ոսկեվազ գյուղում գտնվող ջերմոց: «Ուսումնական ջերմոց» նախագծի համակարգող՝ Շուշան Ալեքսանյան
  • Քայլարշավ Ոսկեվազ գյուղում՝ քարայրներ

Նախագծի նպատակը՝ ծանոթանալ Ամբերդ գետի հետ, վեր հանել առկա էկոլոգիական խնդիրները, կատարել բնապահպանական աշխատանքներ և ծանոթանալ բնակավայրում առկա պատմամշակութային կոթողների հետ: Սովորողների մեջ արթնացել բնության հանդեպ սերն ու հարգանքը և կարևորել էկոլոգիական հավասարակշռության պահպանումը: Կարևորել միասնական և համագործակցային աշխատանքների էությունն ու վերջիններիս արդյունքները:

Նախագծի խնդիրները՝  առկա բնապապանական հիմնախնդիրների վեր հանումից հետո տալ այդ խնդիրների հնարավոր լուծումները, ապա փորձել գործնականում կիրառել խնդիրների լուծման ուղիները:

Անհրաժեշտ իրեր

  • Ջուր-ջրաման, արշավային բրդուճներ
  • Սպորտային հագուստ-կոշիկ
  • Մեկանգամյա օգտագործման տոպրակներ, ձեռնոցներ
  • Կողմնացույց
  • Ուսապարկ

Ոսկեհատ — Գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին։ Ըստ ավանդույթի՝ Ոսկեհատ գյուղի նախկին Փաթրինջ անվանումն առաջացել է գյուղի տարածքում հանդիպող Փաթրինջ ծաղկի անունից։

Ոսկեվազ — Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղի նախկին անունն է եղել Ղզլթամուր։ Ախթամուր գյուղը առնելուց և ավերելուց հետո, Լենկ Թեմուրը շարժվում է հարևան գյուղի վրա։ Սրա բնակիչները սարսափած հանձնվում են։ Լենկ Թեմուրը ներում է նրանց և չի կոտորում։ Ի նշան երախտագիտության՝ փրկված գյուղացիները նրան Ղզլթամուր՝ ոսկի Թամուր են անվանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ղզլաթամուր:

Նախնական աշխատանքներ՝

Իվետա Մեյթարջյան

Գայանե Բալաբանյան

Գոռ Կազարով

Մանե Հովհաննիսյան

Արտյոմ Զաքարյան

Դավիթ Գրիգորյան

Ստեփան Բադալյան

Սարգիս Ղազարյան

 

Մարտի 25-ից 29-ը. անհատական աշխատաժամանակ

0051E878-03DF-42B0-8798-F40FF0DE4901

  • Ուսումնական գարուն». սովորողների արձակուրդային հեռավար նախագծերի ղեկավարում, արդյունքների հրապարակում
  • Մարտի 18-22-ի նախագծային շաբաթվա ստուգատեսի արդյունքների ամփոփում, ապրիլի 1-5-ի նախագծերի հրապարակում, նախապատրաստում
  • «Մուտք կրթահամալիր». սովորողների ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում
    2-5-րդ դասարանցիների
  • Մասնակցություն «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունքներին
  • Կրթական փոխանակումներ ծրագրով ուսումնական ճամփորդությունների քննարկում, կազմակերպում (ընթացքի մեջ է), ճամփորդության նախագիծ՝ Ոսկեհատ-Ոսկեվազ
  • ապրիլի 26-27-ի ստեղծագործական հավաքի, կլոր սեղանների նախապատրաստում
  • Հանրակրթական էկոտուր ստուգատեսի կազմակերպիչների աշխատանքներ
  • մանկավարժական աշխատողների խմբերի նախագծային աշխատանք
    կրթահամալիրի դպրոցում, կրթական պարտեզում

Աշխատակարգ՝

Երկուշաբթի, մարտի 25

9։00-09:30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։40-ից՝ աշխատանք նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի

13:30-14:00՝ օրվա ամփոփում

14։30՝ մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի, լրացուցիչ կրթության պարապմունքներ, ինքնակրթություն

Մարտի 26, 27, 28

Եռօրյա ճամբար Հաղպատում

Ուրբաթ, մարտի 29

9։00-09:30՝ ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։40-ից՝ աշխատանք նախագծային խմբերով, ըստ անհատական պլանի

13:30-14:00՝ օրվա ամփոփում

14։30՝ մանկավարժական ակումբների, ստեղծագործական խմբերի, լրացուցիչ կրթության պարապմունքներ, ինքնակրթություն

 

 

Գարնանային մեդիաուրբաթ

Մեդիաուրբաթ համերգ-ներկայացումը՝ Հարավային դպրոց պարտեզի

Մասնակիցներ՝ 3-4-5-րդ դասարանցիներ և դասավանդողներ

Մեդիաուրբաթ համերգի համակարգողներ՝

Մայրենիի դասավանդող՝ Գոհար Բալջյան

Երաժիշտներ՝ Մարինե Մկրտչյան և Մարիամ Մնացականյան

Տեսաֆիլմ՝