Ճամփորդություն դեպի Արմաղան լեռ

B75F494A-89B6-4CFA-A7F5-B0B351673F89

Սեպտեմբերին 21-ին  «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակում սեբաստացիների մի մեծ խումբ հաղթահարեց Արմաղանի բարձունքը։

Արևելյան, Արևմտյան, Հարավային դպրոցների 4-5-րդ դասարանցիները երկար ու դժվար ճանապարհ անցան՝ իրենց առաջ դրված նպատակին հասնելու համար։

Երկօրյա ճամփորդության առաջին օրը բարձրացանք Արմաղան լեռը, իսկ երեկոյան տեղավորվեցինք իմ հայրական տանը, որը գտնվում է Գեղհովիտ (գեղեցիկ հովիտ) գյուղում։ Բարձունքը հաղթահարած և ոգևորված սովորողներս ավազե բակում պատրաստեցին Արմաղանը և նվիրեցին ինձ🏞…նվեր-ուրախությունից հետո խարույկ վառեցինք և կոմիտասյան պարերգերով շուրջպար բռնեցինք։

Տեսաֆիլմ. Օր առաջին՝

Երկրորդ օրը առավոտյան ընդհանուր պարապմունք արեցին, նախավարժանք, նախաճաշեցինք և շարժվեցինք դեպի Վարդենիկ գյուղ։

Քայլքով անցանք Վարդենիկի ձորով դեպի Իշխանաց վանք, Քարե ամրոց, համտեսեցինք աշնանային անուշ մրգեր, հանդիպեցինք «Սարերի Բարիք սոցիալական ձեռնարկություն չորանոց»-ի տնօրեն Արտուշ Խաչատրյանին և միասին Վարդենիկի մշակույթի տանը տոնեցինք անկախության օրը։

Տեսաֆիլմ. Օր երկրորդ՝

Եկեղեցում մի քար կար, այդ քարը կոչվում էր երազանքների քար, այդ քարը մի տեղ կպցնում էիր, եթե մնա այդպես, ապա քո երազանք կկատարվի, եթե ոչ ուրեմն դեռ ժամանկը չէ։

Հայկ Փիլիպոսյան

Սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը, մենք գնացել էինք ճամփորդության:Հավաքվեցինք Սուրբ Երրորդություն  եկեղեցու բակում և այնտեղից շարժվեցինք:Ուրախ, զվարթ, երգելով հասանք Արմաղան լեռ:Հաղթահարեցինք լեռը, հետո գնացինք ընկեր Հասմիկենց հայրական տուն:Այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրինք։

Մարի Ավագյան

Երբ որ մենք հասանք Արմաղան լեռ,  այնտեղ շատ քամոտ էր։ Բարձանալը շատ դժվար էր։ Բայց երբ որ մենք բարձրացանք ամենավերև, այնտեղ շատ-շատ ուժեղ քամի էր և իմ գլխարկը քամին փչեց տարավ։ 

Դավիթ Հայրապետյան 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s