«Ինքնակրթության Challenge» նախագծի փաթեթ, 4-րդ դասարան

AA318BB0-FC2F-451A-88FA-868B25F7C676

Նկարը՝ Մարկ Հովսեփյանի, 4-րդ դասարան 

(նկարում Մարկի քույրն է)

Առցանց նախագծի ամփոփում, ապրիլ 20-24, ապրիլ 27-մայիս 1

Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիները իրենց ուսումնական բլոգներում ունեն «Ուսումնական պլան» բաժինը, որտեղ գրել են իրենց առօրյայի, կատարած առցանց աշխատանքների մասին՝ ժամատախտակով, ինչպես են ինքնակրթվում տանը, ինչ հետաքրքրի զբաղմունքներ ունեն։ Եվ որպեսզի դրանք լինեն տեսանելի  և հասանելի բոլորիս, որոշեցինք «Ինքնակրթության Challenge» նախագիծ իրականացնել, որտեղ սովորողները մեկը մյուսին մարտահրավեր նետելով ցույց կտան, թե ինչ հետաքրքիր զբաղմունքներ ունեն տանը։

 

4-րդ դասարանցիներից չելենջը սկսել է Ստեփան Իլոյանը՝ իր հետաքրքիր բնագիտական փորոձով և մարտահրավեր է նետում Էլիզաբեթ Պողոսյանին:

Էլիզաբեթը փոխադարձ պատասխանում է Ստեփանին իր զարմանալի բնագիտական փորձով և մարտահրավեր փոխանցում է Առնակ Վերմիշյանին:

 

Առնակը ընդունում է մարտահրավերը և քանի որ շատ է սիրում տրամաբանական խաղեր,  իր տեսանյութում առաջարկում է պատասխանել մի հետաքրքիր տրամաբանական հարցի, որը ուղղում է Ռոբերտ Ղազարյանին:(պատասխանը՝ շուտով):

Մարտահրավեր է սկսել նաև Մարկ Հովհաննիսյանը, որտեղ ցույց է տալիս իր մարզական կարողությունները և մարտահրավերը փոխանցում է Արես Հակոբյանին։

Արեսը ընդունում է չելենջը և ներկայացնում իր սիրելի զբաղմունքի մասին՝ ֆոտոնկարչություն։ Արեսը մարտահրավերը փոխանցում է Մարիա-Թերեզա Վիրաբյանին:

 

Մարիան ընդունում է մարտահրավերը, իր եղբոր հետ միասին բնագիտական փորձ են անում և մարտահրավերը փոխանցում են Եվա Այվազյանին(տեսանյութը՝ շուտով)

Չելենջը սկսել է նաև Դավիթ Հայրապետյանը, ով հարցեր է մշակել իր և իր ընկերոջ սիրելի համակարգչային խաղի մասին և ուղղել Խաչիկ Հակոբյանին (պատասխանը՝ շուտով):

Էվելին Հակոբյանը իր մարտահրավեր նախագծում սովորեցնում է պատրաստել «Slim» և հրավիրում է Մարի Մուղդուսյանին մասնակցելու չելենջ նախագծին։( շուտով)։

Ավետ Մանվելյանը իր բլոգում ներկայացնում է իր սիրելի մուլտֆիլմերի շարքը։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s