Գագարին պրոյեկտ-Բլեյան դպրոցը Գագարին ավանում. 2021


Մայիսյան ամենամյա 16-րդ մանկավարժական-ստեղծագործական հավաքի» շրջանակներում, Բլեյան կրթական բաց ցանցով, «Գագարին» նախագծով Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիները ճամփորդեցին դեպի Գեղարքունիքի մարզ, Գագարին ավան։

Կրթական փոխանակումներ ծրագրով կազմակերպեցինք ֆուտբոլային առաջնություն, իրականացրինք «Հազարան հավքը» նախագիծը, որի ընթացքում խաղացինք վիկտորինա, իրականացրինք երկրագործական նախագիծը՝ «Ծաղկատունկ-ծառատունկ», տնկելով՝ բալենիներ և խնձորենիներ, որոնք նվիրեցինք մեր ընկերներին։

Սեբաստացիներ-Գագարին ընկերությունը ավելի մտերմիկ դարձավ, երբ նախագծերից հետո միասին սկսեցինք երգել Կոմիտաս և կարդալ Թումանյան։

Տպավորիչ էին դպրոցի սովորողների ակտիվությունը, մտերմությունը, ջերմությունը, դասավանդողների և փոխտնօրենի հայացքներն ու կարծիքները։

Բավականին երկար զրույց ունեցանք աշխատողների և տիկին Մանուշակ Գալստյանի՝ Գագարին միջնակարգ դպրոցի փոխտնօրենի հետ։ Մեզ պատմեցին հին և նոր Գագարինի մասին։ Դժվար, բայց զարգացող այդ ավանի մասին, որտեղ կուզենային ունենալ ավելի շատ աշխատատեղեր, նոր արդյունաբերական գործարաններ, կրթական նոր հնարավորություններ, զարգացումներ, որպեսզի կապը Երևանի հետ չլինի միայն գնալով և չվերադառնալով, այլ՝ փորձով, նորարությամբ վերադառնան և զարգացնեն իրենց սիրելի ավանը։

Դիտե՛ք, օրվա մասին պատմող ֆիլմը՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s