Կրթահամալիրի մանկավարժական աշխատողի հունվարյան գործունեության հաշվետվություն

imag8035

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, 2017թ.

Հունվարյան ճամբարի երեք շաբաթների ընթացքում աշխատել ենք տարբեր նախագծերով:

Յուրաքանչյուր շաբաթվա արդյունքը հրապարակված է իմ բլոգի <<Ձմեռային ճամբար>> բաժնում՝ ֆոտոշարքերի և ֆիլմերի տեսքով:

Առաջին շաբաթ. Սովորող-սովորեցնող (ավագ-կրտսեր ընկերներ)նախագիծ՝ ազգային պարեր, ընթերցանության դասեր, մարմնակրթության պարապմունքներ, ընտրովի խմբերի գործունեություն, հեծանվային վարպետության պարապմունքներ, այցելություն կրթահամալիրի ագարակ, ճամփորդություն՝ դեպի Չարենցի կամար, թափառումներ քաղաքում: Տե՛ս այստեղ՝ <<Հունվարյան ճամբարի առաջին շաբաթվա ամփոփում>>:

Երկրորդ շաբաթ. Այս շաբաթ կրթահամալիրի 6 դպրոցներում և Քոլեջում մեկնարկեցին հեղինակային կրթական ծրագրերի գիտագործնական հավաքի կլոր սեղանները:7-րդ ջոկատի՝ 5-րդ դասարանի սովորողների հետ մասնակցել ենք հունվարյան գիտա-գործնական հավաքի կլոր սեղաններին, ինքս ներկայացրել եմ իմ պրեզենտացիան սովորողների հետ: Գիտագործնական հավաքների շաբաթը նաև ուսումնական, տրամաբանական խաղերի, հայրենագիտական, մաթեմատիկական և հաղթանակների շաբաթ էր: Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողները Աշոտ Տիգրանյանի հետ մտածել էին <<Գիտունիկների>> խաղ-մրցույթ, որտեղ Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողների՝ <<Խիզախ արծիվներ>> խումբը հաղթող ճանաչվեց:  Տե՛ս այստեղ՝ <<Գիտագործնական հավաք. ճամբարի երկրորդ շաբաթ>>

Երրորդ շաբաթ. Ձմեռային ճամբարի երրորդ շաբաթին մեկնարկեց 4-5-րդ դասարանցիների մարզական ստուագտեսները և 5-6 տարեկանների, 1-3-րդ դասարանների տրիաթլոնի ստուգատեսները:  Հունվարյան ճամբարի ընթացքում աշխատել ենք պարտիզպան-սովորողների խմբով՝ ամենօրյա գործունեության մեջ ներառելով բույսերի խնամքը: Մասնակցել ենք Հարավային դպրոցում կազմակերպված վարպետության դասերին:

  • մասնակցել ենք հանրակրթական դիջիթեքին, սվորողների հետ լրացրել ենք հայտերը, ինքս ներկայացրել եմ հայտեր
  • խորհրդատվություն՝ նյութերի ընտրության, հայտերի ներկայացման գործում
  • առարկայական ֆլեշմոբին մասնակցություն՝ անգլերեն, ռուսերեն, մայրենի, մաթեմ, շախմատ, բնագիտություն
  • մասնակցություն Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի պարապմունքներին
  • մեդիաուրբաթին մասնակցություն՝ ամեն շաբաթվա ամփոփիչ համերգ,ներկայացում Մարմարյա սրահում
  • մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցին մասնակցություն:

 

Բույսերի խնամք

Բույսերի խնամքը մեր ամենօրյա գործունեության մասն է կազմում և ձմեռային ճամբարի ընթացքում 4-րդ դասարանի պարտիզպան-սովորողների  հետ  աշխատել ենք Հարավային դպրոցի բույսերի ակումբում: Բույսերը, որոնք արդեն աճել, մեծացել էին, փոքր ամաններից  տեղափոխեցինք մեծ ամանների մեջ:Մաքրեցինք բույսերի, ծաղիկների չորացած, դեղնած թփերը և տերևները:

 

 

Վարպետության դասեր

Հուվարյան ճամբարի ընթացքում Հանրակրթական Դիջիթեքի շրջանակներում Հարավային դպրոցում վարպետության դասեր անցկացրեց poqrik.am կայքի հիմնադիր և խմբագիր, Հարավային դպրոցի ծնող՝ Արտակ Գաբոյանը, երկրորդ դասարանի սովորողով Կորյունի հայրը: Թեման՝ կայքերի բացումը և ձևավորումը շատ հետաքրքրեց սովորողներին, քանի որ նրանք արդեն կայքերից ունեն որոշ հմտություններ: Ներկայացվեցին կայքի դիզայնի, գրագետ ու ճիշտ օգտագործելու մասին օրինակներ, որպեսզի սովորողները կարողանան իրենց բլոգները ճիշտ աշխատեցնել:

Առաջին դասարանի սովորող Ավետ Մանվելյանի մայրիկ Սառա Կոջոյանը, ներկայացրեց համացանցից օգտվելու, այնտեղից տեղեկատվություն ստանալու և ստացած տեղեկատվությունը ստուգելու: Վարպետության դասին ներկա էին Հարավային դպրոցի լրագրողները, ովքեր ներկայացրին այն լրատվական կայքերը, որոնցից որևէ տեղեկություն ճշտելու համար նրանք օգտվում են, խոսվեց նաև տեղեկատվությունն ճիշտ օգտագործելու մասին: Վարպետության դասին ներկա էին նաև Արևմտյան դպրոցի սովորողները իրենց ուսուցչուհի Արմինե Աբրահամյանի հետ:

Եվ Շանթ TV-լրագրող Արտակ Խուլյան, ով ներկայացրեց հեռուստալրագրության և գրագետ մեդիա սպառող թեմայի մասին տեսանյութերը: Սովորողները ստացան լրագրության հետ կապված իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Դասի ավարտին վարողը առաջարկեց նյութ գրել և լավագույն նյութ հրապարակողը կստանա մրցանակ: Մրցանակն է՝  մեկ օր անցկացնել Շանթ հեռուստաընկերությունում ծանոթանալ լրագրողական աշխատանքներին:

 

 

 

Մարզական ստուգատեսային ձմեռ

Ձմեռային ճամբարի երրորդ շաբաթին մեկնարկեց 4-5-րդ դասարանցիների մարզական ստուագտեսները: Ստուգատեսները անկցակցրեցին Մարզական ակումբի մարզիչները ըստ սահմանված ժամանակացույցի՝

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական վարժություններ, ստուգատեսի համար նախատեսված վարժություններ լողից, ստուգատեսի համար նախատեսվող վարժություններ հեծանվով, սահնակով:

Տեսանյութ՝

Մարզական ստուգատես

Տեսանյութ՝

Լողի ստուգատես

Ճամբարի երրորդ շաբաթ. մարզական ստուգատեսային ճամբար

Ձմեռային ճամբարի մարզական ստուգատեսային երրորրդ շաբաթ

Ձմեռային ճամբարի 5-6 տարեկանների, 1-3-րդ դասարանների տրիաթլոնի ստուգատեսները անցկացվեցին ըստ եռամարտ մարզական ակումբի սահմանված ժամանակացույցի:

Ստուգատեսի պատասխանատու-կազմակերպիչը դպրոցի տրիաթլոնի կազմակերպիչն է, դասվարը, դասվարի օգնականը:
Սովորողները ստուգատեսին մասնակցեցին  մարզական հանդերձանքով: Առկա էր նաև առաջին բուժօգնության արկղիկը:

Յուրաքանչյուր տարիքային խմբի համար, ըստ բարդության, առանձնացված էին հեծանվային առաջադրանքներ. հեռավորություն, արագություն, արգելքների հաղթահարում, ճանապարհային նշանների կիրառում, խաղեր:

5-6 տարեկաններ (երկականի, չորսականի հեծանիվներով)

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 3մ. երակրությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 3 արգելքների շրջանցմամբ
  • 2-3 ճանապարհային նշանի կիրառում

1-3-րդ դասարաններ

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 2մ. երակրությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 6-7 արգելքների շրջանցմամբ
  • Թեքահարթակի հաղթահարում. բարձրություն-վայրեջք
  • 4-5 ճանապարհային նշանի կիրառում

Քայլքի ստուգատեսը գրանցում էր դասվարը կամ դաստիարակը, իսկ լողի ստուագարքը հանձնեցին Արևմտյան դպրոց-պարտեզի լողավազանում, լողի մարզչի՝ Տաթև Համբարյանի մոտ:

Յուրաքանչյուր սովորողի համար հեծանվից, լողից յուրաքանչյուր առաջադրանքի հաղթահարում լուսաբանվել է բլոգներում, ենթակայքերում դասվարի, դաստիարակի կողմից`

Գոհար Սմբատյան և 5 տարեկաններ

Սեդա Խաչատրյան և 3-րդ դասարանցիներ

Տաթև Մելքոնյան և 3-րդ դասարանցիներ

Լուսինե Գասպարյան և 2-րդ դասարանցիներ

 

Գիտագործնական հավաք. ճամբարի երկրորդ շաբաթ

Այս շաբաթ կրթահամալիրի 6 դպրոցներում և Քոլեջում մեկնարկեցին հեղինակային կրթական ծրագրերի գիտագործնական հավաքի կլոր սեղանները: Հարավային դպրոցի 5-րդ դասարանցիների հետ ներկա եղանք Միջին դպրոցի առաջին կլոր սեղանին, որտեղ իրեց աշխատանքները ներկայացրեցին Մարիետ Սիմոնյանն ու Աշոտ Տիգրանյանը` սովորողների խմբերի հետ: Բավականին լավ տրամադրություն փոխանցեցին ավագ սովորողները մեր կրտսեր սովորողներին, ովքեր անհամբեր սպասում էին հաջորդ հավաքի կլոր սեղանին, իսկ ավարտելուց հետո միանում էին հարգելի ավագ պարուսույց ընկերներին, ովքեր սովորեցնում էին ազգային պարերը: Հաջորդ գիտագործնական հավաքի կլոր սեղանին մասնակցեցինք Հյուսիսային դպրոցում, որտեղ ներկայացվեց ներառական ուսուցման հետ կապված <<Տարբերվում ենք, բայց միասին ենք>> վերնագրով հոդվածը:

Գիտագործնական հավաքների շաբաթը նաև ուսումնական, տրամաբանական խաղերի, հայրենագիտական, մաթեմատիկական և հաղթանակների շաբաթ էր: Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողները Աշոտ Տիգրանյանի հետ մտածել էին <<Գիտունիկների>> խաղ-մրցույթ, որտեղ Հարավային դպրոցի 5-րդ դասարանի սովորողների՝ <<Խիզախ արծիվներ>> անվամբ խումբը, անցավ եզրափակիչ փուլ: Մրցույթը անցակցվեց Տիգրան Հայրապետյան գրադարանում, որտեղ խաղից հետո սովորողները իրենց օրը լրացրեցին գրական ընթերցանությամբ:

Գիտագործնական հավաքի վերջին կլոր սեղանի շուրջ հավաքվեցին իմ հեծանվորդների խումբը, ովքեր օգնեցին ներկայացնելու իմ պրեզենտացիան՝ Եռամարտ մարզական ակումբ <<Հանրակրթական հեծանիվ>>: Սովորողները խոսեցին իրենց ձեռք բերած հեծանվային հմտությունների և կանոնների, հեծանվաերթերի և հեծանվային արշավների տպավորությունների մասին:

Օրվա կեսին սովորողների համար մեծ ուրախություն էր, երբ դպրոցի հյուրատանը տեսնում էին մեր նոր հյուրերին՝ չինացի և թուրք ընկերներին: Բոլոր սովորողները  շտապեցին ծանոթանալ և շփվել հյուրերի հետ անգլերեն լեզվով: Օգտագործել իրենց սովորած բառապաշարը և լեզվական հնարավոր միջոցները:

 

 

 

 

 

Գիտագործնական հավաք. Եռամարտ մարզական ակումբ

Եռամարտ մարզական ակումբ. «Հանրակրթական հեծանիվ»

16002841_1433739683316463_3105098421383857637_n

Եռամարտը երեք տարբեր սպորտաձևերի համալրումն է: Այս մարզական ակումբը սովորողին հնարավորություն է տալիս դրսևորվել տարբեր սպորտաձևերում՝ լող, վազք, հեծանվավարություն: Կրթահամալիրում եռամարտին տիրապետում են ոչ միայն սովորողները, այլ նաև դասաանդողները: Եռամարտի մարզական ակումբը կազմակերպում է հեծանվի և լողի պարապմուքներ, որի ըթացքում ձեռք բերած հմտությունները սովորող, թե դասավանդող հանձնում են ստուգարքներին՝ հեծանվի ստուգարք, լողի ստուգարք:

Ես որպես հեծանվային ակումբի, եռամարտի մարզական ակումբի պատասխանատու՝ անցկացնում եմ հեծանվային պարապմունքներ 1-ին դասարանում և 5 տարեկանների խմբում: Հեծանվային պարապմունքների ընթացքում սովորում ենք ճանապարհային երթևեկության կանոնները, որոնք անհրաժեշտ են հեծանիվ վարելու ընթացքում իմանալ: Նյութը սովորողների համար մատչելի դարձնելու համար մատուցվում է՝ ֆիլմերի, մուլտֆիլմերի, բանավոր խոսքի և սեփական փորձի միջոցով:

Ըստ 4-րդ դասարանի ուսումնական պլանների ուսումնական տարվա վերջում յուրաքանչյուր սովորող պարտադիր պետք է յուրացրած լինի հեծանիվ վարելու և լողալու կարողությունները: 4-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, տրիաթլոնի՝ երեք բաղադրիչ՝ լող, վազք, հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի:     5-րդ դասարանում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներն են և մրցումները:

Հեծանվային պարապմունքներից բացի առաջնային և կարևորագույն խնդիր է՝ հեծանվային ուղու և կրթահամալիրի դպրոցից դպրոց տանոց ճանապարհային ուղիների անվտանգ և ապահով երթևեկությունը: Յուրաքանչյուր սովորող և դասավանդող իր մասնակցությունն է ունեցել հեծանվաուղու բարեկարգման, բարելավման աշխատանքներին, որի արդյունքում դպրոցի շրջակայքը հարմարեցվել է հեծանվորդին: «Բագլադեշն անիվների վրա» նախագծի շրջանակներում շատ անգամ միջդպրոցական երթուղիներով իրականացվել են հեծանվային երթեր՝ մի դպրոցից մյուսը:

Բացի միջդպրոցական երթերից Եռամարտի մարզական ակումբը կազմակերպում է քաղաքային և արտագնա հեծանվային արշավներ և ուսումնական ճամփորդություններ, որոնց ընթացքում սովորողերը հնարավորություն են ստանում կիրառել իրենց ձեռք բերած հմտությունները: Հեածանվային արշավները սվորողներին դարձնում են ավելի զգոն, ուշադիր, սովորողները պահպաում են երթևեկության կանոնները, զիջում են միմյանց, օգնում իրենց ընկերներին:

Ինձ համար ձեռքբերում է իմ սովորողների հետ երկար ու դժվար ճանապարհներ հաղթահարելը: Այդ զգացումը կրկնապատկվեց, երբ տրիաթլոնի մարզիչներով, կրտսեր, միջին դպրոցների կազմակերպիչներով, ինչպես կասեր տիարը՝ «Մահապարտներով» ցրտից չվախեցողներս անցանք հետևյալ ճանապարհային, ձմեռային ուղին՝ Առնո Բաբաջանյան-Ադմիրալ Իսակովի պողոտա-Երևանյան լիճ-Սեյրանի բարձունք-Հաղթանակի կամուրջ-Արգիշտի փողոց-Գրիգոր Լուսավորչի փողոց մինչև Double tree Hilton հյուրանոց, որտեղ մասնակցեցինք «Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի» կողմից կազմակերպված հեծանվային երթևեկության անվտանգության ապահովման մասին սեմիարին և արժանացանք Ձմեռ պապ 2017-ի՝ «Հանրակրթական հեծանիվ» նախագծի մրցանակին: Իսկ 4-5-րդ դասարանի սովորողների հետ հաղթահարեցինք Առնո Բաբաջանյան-Ծովակալ Իսակովի պողոտա-Արգավանդի խճուղի-Փարաքար-Պտղունք-Մանուշյան փողոց ճանապարհային ուղին և հասանք մինչև Զվարթնոց պատմամշակութային տաճար: 

Կրթահամալիրում հեծանվասպորտում հեծանվավարության, հեծանվի վերանորոգման հմտությունները, հեծանվաերթերը, արշավները սովորողի և դասաանդողի կարևոր ձեռքբերումներն են: Եռամարտի մարզական ակումբը ապահովում է սովորողի սպորտային նախասիրությունները՝ լող, վազք և հեծանիվ և ամեն ջանք ներդնելու է, որպեսզի դրանք զարգանան և սովորողները կարողանան իրենց դրսևորել տարբեր սպորտաձևերում:

 

Պրեզենտացիա`

%d5%b0%d5%a1%d5%bd%d5%b4%d5%ab%d5%af-%d5%ba%d5%b8%d5%b2%d5%b8%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6

Հունվարիան ճամբարի առաջին շաբաթ

imag7791

Հունվարիան ճամբարի առաջին շաբաթ 09.01.2017-13.01.2017

Մասնակիցներ՝ 7-րդ ջոկատ (5-րդ դասարանցիներ):

Ճամբարի վայրը՝ առավոտյան- Մայր դպրոց, երկարացված օրը- Հարավային դպրոց:

Ճամբարային գործունեություն՝ սովորել ենք ազգային պարեր՝ կառնո քոչարի, փափուռի, կազմակերպել ընթերցանության դասեր, մասնակցել ենք մարմնակրթության պարապմունքներին և ընտրովի խմբերի գործունեությանը, իրականացրել ենք  հեծանվային վարպետության պարապմունքներ՝ սովորել հեծանվային կանոնների և հեծանիվ սարքելու որոշ հմտություններ, այցելել ենք կրթահամալիրի ագարակ՝ կերակրել ենք ձիերին,իրականացրել ենք ճամփորդություն՝ դեպի Չարենցի կամար, և թափառել ենք քաղաքում՝ դիտելու օպերայի սառցե քանդակները:

Ֆիլմ՝

Ֆոտոշարք՝