Անհնազանդ քաղաքացի Մաքսը

15665740_1298479336880766_8690138184297264403_n

Ընտանեկան լուսանկարը` Աննա Բարխուդարյանի ֆեյսբուքյան էջից:

Սինհա Մաքսը դասի չի գալիս, այս մասին ինձ հաղորդագրությամբ տեղեկացրել է: Դասադուլ է: Այո’, Մասք ջան, ես հարգելի եմ համարում քո բացակայությունն այսօր այստեղ`​​ դպրոցում, քո այսօրվա դասը` քո քայլն է: Սինհա Մասքը, որպես  ազատ քաղաքացի, իր լիովին ազատ իրավունքով, իր խաղաղ անհնազանդության ոգով, այնքան գիտակից է, որ վերջին օրերին գտնվում է Հանրապետության հրապարակում և պայքարում  է իր երկրի ապագայի համար, իր ժողովրդի կյանքի համար:

Սինհա Մաքսը սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզի 4-րդ դասարանում: Հայրը հնդիկ է, մայրը` հայ: Կիսահնդիկ, բայց հոգով ամբողջովին հայ, իննամյա Մաքսը կարողացավ իր հրապարակային խոսքով հազարավոր մարդկանց իր շուրջն հավաքել ու լսեցնել: Մաքսի մասին գրում են տարբեր լրատվամիջոցներ նշելով` փոքրիկ երեխան, պայթեցրել է համացանցը, փոքրիկ երեխայի ելույթը: Փոքրի՞կ, Մաքսն այնքան մեծ է, որ իր մեջ այս օրերին խոսում է հասունությունը, պայքարը, ուժը, հավատը: Մաքս ջան , դու ազատ ես, դու քո ազատ իրավունքի տերն ես, դու ես քո ապագան կերտողը, քեզ ոչ մեկ չի կարող կանգնեցնել, շարունակիր նույն ոգով:

Տեսանյութը Factor Tv-ի youtube-յան էջից`

 

Սինհա Մաքսի ուսումնական բլոգ

 

Աղջկա կամ Կոշի ամրոց. 2018

Ապրիլի 7-ին մեկնարկեց ուսումնական-հայրենագիտական ճամփորդություն Արագածոտնի մարզ՝ Աղջկա կամ Կոշի ամրոց — Ագարակի բրոնզեդարյան հնատեղի: Հարավային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիները և Արևելյան դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիները համատեղ ճամփորդական նախագծի շրջանակում  միասին հաղթահարեցին Կոշի ամրոցի բարձունքը և ամրոցն լցրեցին նոր ձայնով, երգով, պարով ու Սուրբ Ծնունդով: Միասնական, զատկական երգերի շարքը ներկայացրին ամրոցի բարձունքին և այցելեցին Ագարակի բրոնզեդարյան հնատեղին:

Տեսանյութ`

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ ծրագիր 2017-2018թ.

«Վրացերենի օրեր կրթահամալիրում» ամենամյա ուսումնական նախագիծը որոշված է ՀՀ և ՎՀ ԿԳՆ հավանությամբ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի 2017-2018թ. ուսումնական օրացույցով։
Ապրիլի 12-15-ը կրթահամալիրը հյուրընկալեց  Թբիլիսիի թ. 98 հանրային դպրոցի 58 հոգիանոց նախագծային խմբին՝ սովորողների, ուսուցիչների, ծնողների: Մեր ծրագրում նախատեսված էին իրականացնել տեխնոլոգիական, երաժշտական, մարզական, մշակութային ուսումնական պարապմունքներ, զբոսանք-ճամփորդություն:

Ինչպես 2016-2017թ., այնպես էլ 2017-2018թ. ես` որպես համակարգող, աշխատում էի տղաների խմբի հետ: Դեռ վաղուց հարազատ դարձած ընկերներս ինձ անվանում էին <<Наша вторая мамочка>>, նույն ջերմությամբ ու կարոտով կրկին հանդիպեցինք: Տղաները տեղավորվեցին Հարավային դպրոց-պարտեզի հյուրատանը: Առաջին օրն արթնանալուն պես, նախաճաշել ենք և միասին մասնակցել ընդհանուր պարապմունքի: Հարավային դպրոցը վրացական տրամադրությամբ սրահը տրամադրեց տղաների պարային համույթին և ծափողջույններով դիմավորեց նրանց: Մեր հագեցած ծրագրում սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում Հարավային դպրոցի սովորողները և երգի դասավանդող <<Սազիկ>> Մարիամ Մնացականյանը վրաց ընկերներին սովորեցրին ազգային պարերգ`Հանինա նինա նինա

სასნა კელნერ ბარაკ წუხ,

ჰანინა, ნინა, ნინა

ჰანინა ეს უ დუ

იარუგ მუნიმ ბულანუხ

ჯანინა, ნინა, ნინა

ჯანინა ვარა ეს…,

որը միասնական ներկայացրինք Մեդիաուրբաթ համերգ-տոնախմբությանը:

Տեխնոլոգիայի արհեստանոցում դասավանդող Արև Բալջյանի հետ պատրաստեցինք հուշանվերներ, որպես իրենց նվեր: Այցելեցինք թենիսի մարզական ակումբ, որտեղ Հասմիկ Սիմոնյանը  ընդունեց, դիմավորեց մեր խմբին: Մարզական ակումբից հետո տղաները միացան իրենց խմբին և միասնական մասնակցեցինք համերգին: Հաջորդ օրվա մեր ծրագրով այցելեցինք կրթահամալիրի ուսումնական ագարակ, որտեղ տղաները խնամեցին կենդանիներին և Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ սովորեցին ձի հեծնել ու վարել:Ունեցանք միասնական հավաք-սեմինար կրթահամալիրի տնօրենի հետ և անմիջապես հավաքից հետո աղջիկներ-ծնողներ խմբի, մեր ժպտերես Սոնա Փափազյանի հետ ճամփորդեցինք դեպի սբ. Էջմիածին և սբ. Հռիփսիմե եկեղեցիներ: Ետ դարձին տղաները լողացին Արևմտյան դպրոցի փակ լողավազանում և վերադարձանք հյուրատուն: Չորրորդ օրվա առավոտ լուսո, մեր վրաց ընկեները պատրաստվեցին վերադարձին դեպի Վրաստան և մինչև վերջին րոպեները կարոտախեղդ, անհերթ ու անբաժան փաթաթվում էինք միմիանց:

Տեսանյութ առաջին`

Տեսանյութ երկրորդ`

Տեսանյութ երկրորդ`

Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ

Առավոտյան մեր Հայ-վրաց ընկերների հետ Հարավային դպրոցում մասնակցեցինք ընդհանուր պարապմունքի, Հարավային դպրոցի սովորողները ողջունեցին  և սրահը տրամադրեցին վրացական պարային խմբին: Միասին սովորեցինք ազգային պարերգ, որը ներկայացրինք Մեդիաուրբաթին: Հանրակրթական կամուրջեր նախագծի շրջանակում տեխնոլոգիա պարապմունքի ընթացքում տղաների խմբով միասին պատրաստեցինք նվերներ, որը կտանեն իրենց հետ որպես նվեր-հուշ:

Օրը ամփոփեցինք իրենց համերգ-պարային ելույթով:

Վրացերենի օրեր կրթահամալիրում. Նախագիծ

29250811_1877221592350717_1369298344_oԱպրիլի 12-ից 15-ը

Վրացերենի օրեր կրթահամալիրում նախագծային խմբերի պատասխանատուներ.

  • Սբ.Երրորդության եկեղեցու բակում երգ ու պարով դիմավորում- Ալեքսանդր Սարգսյան, Աննա Երիցյան
  • Կրթական փոխանակումների կացարան Արևմտյան դպրոց՝ Տաթև Աբրահամյան, Հարավային դպրոց՝ Շամիրամ Պողոսյան, Հյուսիսային դպրոց՝ Ծովինար Սարգսյան
  • տղաների նախագծային խումբ – Հասմիկ Պողոսյան
  • աղջիկների նախագծային խումբ –Սոնա Փափազյան
  • տեխնոլոգիական բաց լաբորատորիա- Արև Բալջյան, Զառա Ոսկանյան
  • պարերգի ուսուցում- Մարիամ Մնացականյան,Սոֆյա Գրիգորյան
  • լողուսուցում- Տաթև Ղամբարյան
  • զբոսանքներ,այցելություն Էջմիածին-Հասմիկ Պողոսյան, Սոնա Փափազյան, Ռինա Շագինյան
  • կլոր սեղան-քննարկում-Լուսինե Բուշ, Մարթա Ասատրյան

Ապրիլի 12

  • 17:00 դիմավորում սուրբ Երրորդություն եկեղեցու բակում
  • 18:00 ծրագրի ներկայացում, քննարկում դպրոցներում
  • 18:30 ընթրիք դպրոցներու
  • 19:00 զբոսանք Երևանում

Ապրիլի 13

  • 8:30                նախաճաշ-ընդունող դպրոցներում
  • 9:00-9:15        ընդհանուր պարապմունք Հարավային դպրոցում
  • 9:20-10:00      շրջայց Հարավային դպրոցում, բակում
  • 10:00-11:00    պարերգերի ուսուցում` Մարիամ Մնացականյան և 4-5-րդ դասարանցիներ
  • 11:00-12:00    տեխնոլոգիական բաց լաբորատորիա, Արև Բալջյան և 4-5-րդ դասարանցիներ
  • 12:00-13.00      շախմատի բացօթյա մրցաշար Հարավային դպրոցի պարտեզում
  • 13.00              ճաշ
  • 14:00-15:00    պարերի փորձեր Մարմարյա սրահում
  • 15:15-16:00    Հայ-վրացական մեդիաուրբաթ-համերգ
  • 17:00-19:00    զբոսանք երեկոյան Երևանում
  • 19:00              ընթրիք դպրոցներում

Ապրիլի 14

  • 9:00                 նախաճաշ
  • 9:30                Այց կրթահամալիրի ագարակ
  • 10:00-10։30   զբոսանք Ագարակում
  • 11։00-11:30  Հարավային դպրոցի խմբի այցը Ագարակ
  • 11:00-12:00    կլոր սեղան-քննարկում Արևմտյան դպրոցում
  • 12:00-16:00    այցելություն Էջմիածին (ճաշը՝ բրդուջներ, վերցնում են դպրոցներից)
  • 16:00-18:00    լող Արևմտյան դպրոցում (փոքր խմբերով)
  • 20:00              ընթրիք

Ապրիլի 15

Հյուրերի ճանապարհում

Աղջկա կամ Կոշի ամրոց

29573352_1889080094498200_5447750893984342865_n

Շաբաթ օրը, ապրիլի 7-ին կմեկնարկի ուսումնական հայրենագիտական ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզ՝ Աղջկա կամ Կոշի ամրոց Ագարակի բրոնզեդարյան հնատեղի-Աղցք՝ Արշակունիների դամբարան:

Անհրաժեշտ իրեր՝

  • Օրապահիկ
  • Բրդուճներ
  • Ջուր
  • Գլխարկ
  • Սպորտային հագուստ, կոշիկ

Մասնակիցներ`

  1. Մարտիրոսյան Գարիկ
  2. Կագանյան Գայանե
  3. Գրիգորյան Տիգրան
  4. Գևորգյան Արման
  5. Գյուրջինյան Իրինա
  6. Հոբոսյան Ինեսա
  7. Ալեքսանյան Անահիտ
  8. Ժամհարյան Նանե
  9. Բարսեղյան Գոհար
  10. Մանուկյան Սաթենիկ
  11. Սինհա Մաքս
  12. Բալաբանյան Գայանե
  13. Հովհաննիսյան Մարկ
  14. Հովհաննիսյան Մանե
  15. Մնացականյան Գոռ
  16. Պետրոսյան Ռաֆֆայել
  17. Գրիգորյան Արաքսյա
  18. Զոզանյան Աշոտ
  19. Իվետա Մեյթարջյան

Ապրիլ ամսվա աշխատակարգ

received_1600551389994595

  • Ընդհանուր պարապմունքի կազմակերպում
  • Անցում դասարաններով, սովորողների կարգապահության վերահսկում, հաշվառում, աշխատանք բլոգների հետ
  • Հարավի ռադիոյի թողարկում. Թեմա՝ <<Դպրոցի առօրյայի լուսաբանում>>
  • Ուսուցչական երգչախմբի մասնակցություն
  • Սեմինար-հավաքների մասնակցություն
  • Կայքի սպասարկում, բլոգավարում
  • Տիար Բլեյանի գրի ֆոտոխմբագիր
  •  Ուսումնական պատարագ Սուրբ Աննա առաջնորդանիստ մայր տաճարում
  • Օրվա Հերթապահություն՝ խնամում ենք Հարավային դպրոցի շանը՝ ամենօրյա զբոսանք, կերակրում, տարածքի, միջավայրի ամենօրյա խնամք, բարեկարգման աշխատանքներ
  • Մարմնակրթության պարապմունքների ընտրովի խմբերի տեղափոխման կազմակերպում Մայր դպրոցից Հարավային դպրոց` 4-5-րդ դասարանցիներ
  • Առարկայական ընտրովի խմբերի տեղափոխման կազմակերպում Մայր դպրոցից Հարավային դպրոց` 4-5-րդ դասարանցիներ
  • Հեծանվային պարապմունքներ՝  1-ին դասարան, 5 տարեկաններ
  • Մեդիաուրբաթի  մասնակցություն
  • Ուսումնական ճամփորդություններ

Ապրիլի 3-7. Նախագծային շաբաթ

IMG-61e9f292acdeb043edb1c050144923d8-V

Երեքշաբթի՝

09:00-09:15 Ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում

09:20-10:00 Սովորողների տեղավավորում խմբում, հաշվառում

10:00-10:40 Աշխատանքների անձնական ուսումնական բլոգում

10:45-11:05 Մարմնակրթության պարապմունքների ընտրովի խմբերի տեղափոխման կազմակերպում Մայր դպրոցից Հարավային դպրոց` 4-5-րդ դասարանցիներ

11:10-11:45  Հեծանվային պարապմունքներ՝  1-ին դասարան

11:50-12:35 Հեծանվային պարապմունքներ՝  5 տարեկաններ

12:40-13:55 Ընդմիջում

13:55-14:20 Հարավի ռադիոյի թողարկում. Թեմա՝ <<Դպրոցի առօրյայի լուսաբանում>>

14:30-14:00 Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի պարապմունք

Չորեքշաբթի՝

09:00-09:15 Ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում

09:20-10:00 Սովորողների տեղավավորում խմբում, հաշվառում

10:00-10:40 Աշխատանքների անձնական ուսումնական բլոգում

10:45-11:05 Առարկայական ընտրովի խմբերի տեղափոխման կազմակերպում Մայր դպրոցից Հարավային դպրոց` 4-5-րդ դասարանցիներ

11:10-11:45  Հեծանվային պարապմունքներ՝  1-ին դասարան

11:50-12:35 Հեծանվային պարապմունքներ՝  5 տարեկաններ

12:40-13:55 Ընդմիջում

13:00-14:20  Ուսումնական բլոգում աշխատանք, Կայքի սպասարկում

15:15-16:30 Ուսումնական պատարագ Սուրբ Աննա առաջնորդանիստ մայր տաճարում

Հինգշաբթի՝

09:00-09:15 Ընդհանուր պարապմունք Հարավային դպրոց-պարտեզ

09:20-10:30  Աշխատանք բլոգների հետ

10:30-11:15 Հեծանվային պարապմունքներ՝  1-ին դասարան

11:15-12:00 Հեծանվային պարապմունքներ՝  5 տարեկաններ

12:00-12:40 Բակային աշխատանքներ, վարդատունկ

12:40-13:55 Ընդմիջում

13:00-14:20 Ուսումնական բլոգում աշխատանք, Կայքի սպասարկում

15:15:16:30 Սեբաստացիներ ուսուցչական երգչախմբի պարապմունք

Ուրբաթ՝ 

09:00-09:15 Ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում

09:20-10:00 Սովորողների տեղավավորում խմբում, հաշվառում

10:00-10:40 Աշխատանքների անձնական ուսումնական բլոգում

10:45-11:05 Մարմնակրթության պարապմունքների ընտրովի խմբերի տեղափոխման կազմակերպում Մայր դպրոցից Հարավային դպրոց` 4-5-րդ դասարանցիներ

11:10-11:45  Հեծանվային պարապմունքներ՝  1-ին դասարան

11:50-12:35 Հեծանվային պարապմունքներ՝  5 տարեկաններ

12:40-13:55 Ընդմիջում

13:55-14:20 Բակային աշխատանքներ

15:00-16:00 Մեդիաուրբաթի մասնակցություն

Շաբաթ՝

Ուսումնական ճամփորդություն…

Քայլարշավ-էկո նախագիծ դեպի Հրազդանի կիրճ

Հարավային դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանցիների հետ իրականացրինք քայլարշավ-էկո նախագիծ դեպի Հրազդանի կիրճ: Քայլարշավը մեկնարկեց Թումանյանի այգուց դեպի Հրազդանի կիրճ-Մանկական երկաթուղի-Մաշտոցի պողոտա-Օպերա-Իսահակյան փողոց: Լուսերես արևներս ոգևորված, սրտնեղած, արագ, անհապաղ մաքրում էին գետի ափի, ափին կից դրված աղբամանների կողքին թափած աղբը, իսկ կողքից անծանոթ պապիկը, ով ջղայն, հուզիչ տոնով բողոքում էր ուտող-խմող-թափող հասարակությունից, փնթփնթալով, քթի տակ մրթմրթալով ձեռքիցս վերցրեց աղբի տոպրակն ու գցեց աղբամանն էնպիսի արագությամբ, որ չհասցրի նույնիսկ շնորհակալությունս հայտնել: Ճանապարհը`ոլոր-մոլոր, անցանք զրուցելով, քննարկումներով, հաջորդ քայլարշավի մասին մտածելով: Վերջապես երևաց Մաշտոցի պուրակ տանող լույսի ճամփան` մութ ու երկար թունելի սկզբնակետից: Իսկ քաղաքային քայլքի ավարտն ամփոփեցինք Տաշիր Պիցցաում: Օրվա Ֆոտոշարը` Շուշան Ալեքսանյանի, Հասմիկ Պողոսյանի: