Մարզատոն

IMAG5247
1-ին պարապմունքի ծրագիր
Վայրը` Հարավային դպրոց-պարտեզ
Մասնակիցներ` 5 տարեկաններ

Պարապմունքն ունի երեսուն րոպե տևողություն։ Այն բաղկացած է չորս մասից՝ նախավարժանք, բուն պարապմունք, ֆիզիկական վարժություններ, էստաֆետային խաղեր և արագացումներ։

1. Նախավարժանք

Տաքացնել մկանները վերևից ներքև՝ պարանոցից ոտնաթաթ։

2. Բուն պարապմունք
Առաջ գլուխկոնծի տալու ճիշտ տեխնիկայի ուսուցում՝ ներքնակների վրա։

3. Ֆիզիկական վարժություններ

Ձեռքերի, ոտքերի, պարանոցի, որովայնի մկանների զարգացում՝ նստարանի վրա հենումներ անելով և գետնին պառկած՝ ոտքերը նստարանին ձգումներ անելով։ Քանակը՝ 10 անգամ։ Ցատկեր՝ մի ոտքը նստարանին, մյուսը՝ գետնին թռիչքներ դեպի վեր։

4. Էստաֆետային խաղեր-Արագացումներ

ա) Վազք առաջ-արագացումներ՝ զույգերով

բ) վազք հետ

գ) զիգզագաձև վազք՝ բուլավաները շրջանցելով

Մարզական ստուգատեսային ձմեռ

Ձմեռային ճամբարի երրորդ շաբաթին մեկնարկեց 4-5-րդ դասարանցիների մարզական ստուագտեսները: Ստուգատեսները անկցակցրեցին Մարզական ակումբի մարզիչները ըստ սահմանված ժամանակացույցի՝

Ստուգատեսի համար նախատեսված մարմնամարզական վարժություններ, ստուգատեսի համար նախատեսված վարժություններ լողից, ստուգատեսի համար նախատեսվող վարժություններ հեծանվով, սահնակով:

Տեսանյութ՝

Մարզական ստուգատես

Տեսանյութ՝

Լողի ստուգատես

Ճամբարի երրորդ շաբաթ. մարզական ստուգատեսային ճամբար

Ձմեռային ճամբարի մարզական ստուգատեսային երրորրդ շաբաթ

Ձմեռային ճամբարի 5-6 տարեկանների, 1-3-րդ դասարանների տրիաթլոնի ստուգատեսները անցկացվեցին ըստ եռամարտ մարզական ակումբի սահմանված ժամանակացույցի:

Ստուգատեսի պատասխանատու-կազմակերպիչը դպրոցի տրիաթլոնի կազմակերպիչն է, դասվարը, դասվարի օգնականը:
Սովորողները ստուգատեսին մասնակցեցին  մարզական հանդերձանքով: Առկա էր նաև առաջին բուժօգնության արկղիկը:

Յուրաքանչյուր տարիքային խմբի համար, ըստ բարդության, առանձնացված էին հեծանվային առաջադրանքներ. հեռավորություն, արագություն, արգելքների հաղթահարում, ճանապարհային նշանների կիրառում, խաղեր:

5-6 տարեկաններ (երկականի, չորսականի հեծանիվներով)

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 3մ. երակրությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 3 արգելքների շրջանցմամբ
  • 2-3 ճանապարհային նշանի կիրառում

1-3-րդ դասարաններ

  • 10մ. հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
  • Առանց կանգառի՝ 2մ. երակրությամբ ճանապարհի շրջադարձ
  • Ուղիղ ճանապարհի անցում 6-7 արգելքների շրջանցմամբ
  • Թեքահարթակի հաղթահարում. բարձրություն-վայրեջք
  • 4-5 ճանապարհային նշանի կիրառում

Քայլքի ստուգատեսը գրանցում էր դասվարը կամ դաստիարակը, իսկ լողի ստուագարքը հանձնեցին Արևմտյան դպրոց-պարտեզի լողավազանում, լողի մարզչի՝ Տաթև Համբարյանի մոտ:

Յուրաքանչյուր սովորողի համար հեծանվից, լողից յուրաքանչյուր առաջադրանքի հաղթահարում լուսաբանվել է բլոգներում, ենթակայքերում դասվարի, դաստիարակի կողմից`

Գոհար Սմբատյան և 5 տարեկաններ

Սեդա Խաչատրյան և 3-րդ դասարանցիներ

Տաթև Մելքոնյան և 3-րդ դասարանցիներ

Լուսինե Գասպարյան և 2-րդ դասարանցիներ

 

Մարզական ստուգատես

 

Այսօր Հիմնական դպրոցի 4-րդ դասարանի սովորողները մասնակցեցին մարզական ստուգատեսին:

4-րդ դասարանի մարզական ստուգատեսին պատրաստ մարզիկները իրենց մարզիչների հետ միասին կատարեցին ակրոբատիկական վարժություններ, հենացատկեր, հավասարակշռության վարժություններ:

Ֆոտոշարք՝