Արմաղանի բարձունքին

Մայր դպրոցի մոտից սկսվեց մեր ճամփորդությունը դեպի Գեղարքունիքի մարզ, դեպի Սևանա լիճ, քաղաք Մարտունի, Գեղհովիտ համայնք, Լեռնակերտ ու Մադինա և, վերջապես, Արմաղան լեռ:

image1 (1) image1 image2 (1)     IMG_6254image2IMG_6264 

Առաջին կանգառը Սևանա լճում էր: Սևանի կապտականաչ ալիքներով էինք հիանում, հաց կերանք, հանգստացանք, որոշեցինք տեսնել որ մասն է ավելի խորը, քարեր գցեցինք, ալիքների ձայնը ստուգեցինք: Շարունակեցինք ճանապարհը:

IMG_5578 IMG_5582 IMG_5586 IMG_5588 IMG_5589 IMG_5590 IMG_5592 IMG_5594 IMG_5595 IMG_5598 IMG_5603 IMG_5606 IMG_5607 IMG_5610 IMG_5613 IMG_5615 IMG_5619 IMG_5622 IMG_5625 IMG_5626 IMG_5633 IMG_5637 IMG_5639 IMG_5640 IMG_5641 IMG_5644 IMG_5650

Հաջորդ կանգառը Գեղհովիտ համայնքն էր, որտեղ գյուղի աշակերտները մեզ դիմավորեցին մեծ սիրով ու սպասումով: Ցույց տվեցին իրենց դպրոցը, դասարանները, ինչքան էլ որ անբարվոք վիճակում էր, միևնույն է, նրանք այնքան ուրախությամբ ու սիրով էին իրենց գործն անում: Խոսեցինք դպրոցի սովորողների հետ:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողների ազատ ու անկաշկանդ լինելն, վստահություն ներշնչեց տեղի սովորողներին, որ իրենք էլ լինեն ազատ, ինքնուրույն, ստեղծող: Մարին, Ալեքսանդր Մյասնիկայնի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում է սովորում, առաջին անգամ իր սիրելի գործն արեց` Ռադիո վարեց  մեր Հիմնական Դպրոցի 5-րդ դասարանցի Վալլերի հետ: (Ռադիո թողարկումը շուտով)

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողները, Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի սովորողներին ծանոթացրին կրթահամալիրի կայքին ու բլոգներին, հրավիրեցին միասին իրականացնելու մեր կրթական հավաքների նախագծերը, մասնակցելու Աշնանային հավաքներին, բարձունքներ հաղթահարել միասին, ճամփորդել, սովորել-հետազոտել-ուսումնասիրել: Տեղի սովորողները,իսկապես, այնքան ջերմ էին մեզ հետ, այնքան տպավորված, որ անհամբեր սպասում են, թե երբ կայցելեն մեր կրթահամալիր:                                                                                           Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ևս սիրով սպասում է ձեզ:

IMG_5675 IMG_5676 IMG_5678 IMG_5684 IMG_5685 IMG_5687 IMG_5690 IMG_5693 IMG_5699 IMG_5700 IMG_5701 IMG_5704 IMG_5705 IMG_5706 IMG_5710 IMG_5711 IMG_5715 IMG_5725 IMG_5726 IMG_5738 IMG_5739 IMG_5741 IMG_5743

Դպրոցից դուրս եկան և ուղևորվեցինք դեպի տեղի Մանկապարտեզ: Տեղավորվեցինք մանկապարտեզի հյուրատանը: Ճաշեցինք, մի քիչ շունչ քաշեցինք, բայց չհանգստացանք, քանի որ երեխաները անհամբեր  սպասում էին, թե երբ կգնան ընկեր Հասմիկի տուն…իմ տունը, որտեղ ես անցկացրել եմ  մանկությունս: Այգուց խնձորներ քաղեցինք, տան մոտ խարույկ վառեցինք:  Մի լա՜վ հանգստացանք, այնքան, որ պատրաստ էինք  լուսաբացին ամեն գնով հաղթահարել ծովի մակարդակից 3287մ բարձրության վրա գտնվող Արմաղան լեռը: Դե՜, իսկ հիմա բարի գիշեր:

IMG_5667 IMG_5672  IMG_5755 IMG_5756 IMG_5759IMG_5752 IMG_5761 IMG_5763 IMG_5769 IMG_5773 IMG_5776 IMG_5780 IMG_5783 IMG_5787 IMG_5791 IMG_5795 IMG_5797 IMG_5803 IMG_5806 IMG_5807 IMG_5811 IMG_5812 IMG_5815 IMG_5818 IMG_5823 IMG_5855 IMG_5857 IMG_5859 IMG_5863 IMG_5899 IMG_5905 IMG_5906 IMG_5908 IMG_5910 IMG_5912 IMG_5918 IMG_5921 IMG_5926 IMG_5930 IMG_5936 IMG_5941 IMG_5948 IMG_5952 IMG_5954 IMG_5962 IMG_5970 IMG_5980 IMG_5981 IMG_5987 IMG_5993 IMG_6007 IMG_6013 IMG_6014 IMG_6024 IMG_6025 IMG_6026 IMG_6030 IMG_6033 IMG_6035 IMG_6036 IMG_6040 IMG_6043 IMG_6044 IMG_6045 IMG_6046 IMG_6047 IMG_6048 IMG_6051

Առաւօտ լուսոյ,
Արեգակն արդար,
Առ իս լոյս ծագե… Մինչև ճանապարհ ընկնելը, մաքրեցինք տարածքը, խնամեցինք ու ջրեցինք բույսերն ու ծաղիկները: Տիկին Մարին, ով ապրում էր մեր հարևանությամբ, սիրով օգնեց մեզ այդ հարցում: Մենք ջուր էինք կրում տիկին Մարիենց տան աղբյուրից…Իսկական պաղ սարի ջուր:                                                                                                      Դե ինչ, արդեն ժամանակն է ուղևորվել դէպի Արմաղան լեռ: Գնացի՜նք:

 IMG_6062 IMG_6073 IMG_6075 IMG_6078 IMG_6080 IMG_6082 IMG_6083 IMG_6084 IMG_6085 IMG_6087 IMG_6088 IMG_6089 IMG_6091 IMG_6094 IMG_6096 IMG_6100 IMG_6101 IMG_6104 IMG_6105 IMG_6108 IMG_6110 IMG_6112 IMG_6113 IMG_6114 IMG_6115 IMG_6118 IMG_6119 IMG_6121 IMG_6123 IMG_6127 IMG_6130 IMG_6131 IMG_6132 IMG_6134 IMG_6142 IMG_6144 IMG_6151 IMG_6153 IMG_6155 IMG_6157 IMG_6160 IMG_6163IMG_6170

Արմաղան լեռ, լեռ Գեղարքունիքի մարզում։ Լեռան բարձրությունը կազմում է 2829 մ։ Գագաթին է գտնվում 50 մ տրամագծով և 15 մ խորությամբ փոքր լիճ։ Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայում է։ Գագաթային մասում ունի հրաբխային խառնարան, որտեղ և գոյացել է Փոքր լիճը:                                                                                                           2009 թվականին լեռնագագաթին՝ հին մատուռի տեղում, կառուցվել է սրբատաշ, բազալտե, գմբեթավոր եկեղեցի։ Ըստ ավանդույթի՝ երբեմն երկնային փերիներն իջնում են Քարի լճից ջուր խմելու, և որպեսզի մնան մարդկանց անտեսանելի, այդ պահին լեռնագագաթն ամբողջությամբ մառախուղով է պատվում։

Հիմնական Դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիները, մի շնչով բարձրանում էին, ճանապարհը իրականում դժվարանցանելի է, փշոտ ու խորդուբորդ: Բայց տեսարանը, որ ես տեսնում էի, անկարագրելի էր: Աննկարագրելի տեսարան ասվածը ոչ միայն Արմաղանի փեշերին փռված անծայրածիր տարածքն էր, այլ թե ինչ պատրաստակամ էին մեր սովորողները, իրենց ջանքերը նվաճելու բարձունքը, որը թվում էր գնալով ավելի էր հեռանում ու դժվարանում:                                             Մոտ երկու ժամ անցել էր մինջև որ հասանք Արմաղանի գագաթին:

Երգում էինք մեր հիմնը, ուրախանում ու թռվռում էինք, վազեցինք դեպի լիճը, պտույտ արեցինք լճի ափով, ջրով լվացվեցինք ու մի լավ հովացանք:                                                                                                                                       Արմաղան լեռը բարձրանալը հեշտ չէ, սակայն երբ հասնում ես գագաթին, բնությունը լիուլի վարձահատույց է լինում ծախսած ջանքերիդ համար՝ գեղեցիկ տեսարանով, թարմ օդով, գոյացած առեղծվածային լճակով, դեպի Սևան բացվող հիանալի տեսարանով:                                                                                                                                             Տեղացիներն ասում են, որ Արմաղան լեռն Աստծո պարգև է, և մեկ անգամ այնտեղ եղածները վարակվում են նրանով և անպայման նորից այցելում:

Ֆոտոշարք`

IMG_6188 IMG_6194 IMG_6195 IMG_6196 IMG_6199 IMG_6205 IMG_6206 IMG_6208 IMG_6211 IMG_6212 IMG_6213 IMG_6217 IMG_6218 IMG_6220 IMG_6223 IMG_6224 IMG_6228 IMG_6230 IMG_6232 IMG_6233 IMG_6234 IMG_6235 IMG_6240 IMG_6249 IMG_6266 IMG_6269 IMG_6271 IMG_6272 IMG_6276 IMG_6278

2 thoughts on “Արմաղանի բարձունքին

Թողնել մեկնաբանություն