Մարզական ակումբ. հեծանիվը և լողը կրտսեր դպրոցներում

imag8056

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական ակումբը լայն հնարավորություն է տալիս սովորողին ձեռք բերելու ֆիզիկական տարբեր հմտություններ տարբեր սպորտաձևերում՝ վազք, լող, հեծանիվ, սուսերամարտ, նետաձգություն, հրաձգություն…: Կրտսեր դպրոց պարտեզներում ևս կարևոր է սովորողների մարմնակրթության պարապմունքները ֆիզիկական հմտությունների զարգացուման համար՝ վազք, լող, հեծանիվ: Դա յուրաքնաչյուր սովորողի պարտադիր կարողություն է: Սովորողները ուսումնական պարապմունքների ընթացքում յուրացնում են որոշակի գիտելիքներ մարմինը ճիշտ կրթելու և սովորողին տեղափոխելու ուսումնական  գործիքի ճիշտ կիրառելու հմտություններ:

 

Մարմակրթություը կրտսեր դպրոցերում՝  ըստ 4-րդ դասարանի ուսումնական պլանների, ուսումնական տարվա վերջում յուրաքանչյուր սովորող պարտադիր պետք է յուրացրած լինի հեծանիվ վարելու և լողալու կարողությունները: 4-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, տրիաթլոնի՝ երեք բաղադրիչ՝ լող, վազք, հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի:  Իսկ 5-րդ դասարանում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած անհատական կամ թիմային մարզաձևի պարապմունքներն են և մրցումները՝ սուսերամարտ, նետաձգություն, գիմնաստիկա, ֆուտբոլ…:

Կրթահամալիորում գործում է Եռամարտ մարզակա ակումը, որը երեք տարբեր սպորտաձևերի համալրումն է: Այս մարզական ակումբը սովորողին հնարավորություն է տալիս դրսևորվել տարբեր սպորտաձևերում՝ լող, վազք, հեծանվավարություն:

Կրտսեր դպրոցերի հեծանվայի ակումբի պատասխաատուններս պարտադիր ացկացնում ենք  հեծանվային պարապմունքներ 1-ին դասարանում և 5 տարեկանների խմբում: Իսկ տարիքաի ավելի մեծ խմբերի հետ իրականացնում ենք հեծանվայի երթեր, ճամփորդություններ, էկոհայրենագիտական նախագծեր, հեծանվի վարպետությա սեմինարեր ու դասերի, մասակցում ենք նաև մարզակա ստուգատեսների և խաղերի՝ վազք, լող, հեծանիվ, դահուկ, սահակ…:

Կրթահամալիրի մարզակա ակումբը ապահովում է սովորողի սպորտային նախասիրությունները տարբեր սպորտաձևերում  և հարավորություն տալիս զարգացնելու իր ֆիզիկական և մտավոր կարողությունները:

Թողնել մեկնաբանություն