Ձմեռային ճամբար

cropped-cropped-36857062-christmas-pictures.jpg

Ժամանակացույց` 25.12-29.12.2017​

Նախագիծ` Ձմեռային ճամբար​

Մասնակիցներ` 4-5-րդ դասարանցիներ

​Ծրագրում`

Տոնական ընդհանուր պարապմունք

Ամանորյա տոնական խոհանոց` պատրաստում ենք թխիկներ

Ամանորյա ֆիլմերի դիտում-քննարկում

Պարային ուրախ ֆլեշմոբեր

Բույսերի խնամք, բակային աշխատանքներ

Հեծանվային երթեր

Տեխնոլոգիա- պատրաստում ենք ամանորյա դիմակներ

Դիմակահանդես` 26.12.2017

10:00-10:30՝ 2-4 տարեկանների ամանորյա տոնախմբություն, պատասխանատու՝ Գայանե Թորոսյան, Լիլիթ Առաքելյան, համակարգչային սպասարկումը՝ Լիանա Մկրտչյան
11:00-12:00՝ 5 տարեկանների, 1-3-րդ դասարանցիների ամանորյա տոնախմբություն, պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան, համակարգչային պատասխանատու՝ Լուսինե Նազարյան

13:00-14:00` 4-5-րդ դասարանցիների ամանորյա տոնախմբություն, պատասխանատու՝ Հասմիկ Պողոսյան, համակարգչային պատասխանատու՝ Գոհար Բալջյան

Ձմեռային ուսումնական-մարզական ճամփորդություն

Ձմեռային մարզական խաղեր

Հունվարյան ճամբարի ընթացքում իրականացնելու ենք ձմեռային մարզական խաղեր` դահուկ, սահնակ, հեծանիվ:

Մասնակիցներ` 4-5-րդ դասարանցիներ

Վայրը` Ջրվեժ

Նպատակ և արդյունք` Մինչ ճամփորդելը սովորողների հետ հավաքում ենք տեղեկություններ ընտրած վայրի մասին, քարտեզագրում և  հավաքած նյութերը, նախաուսումնասիրական աշխատանքները հրապարակում ենք մեր բլոգներում: Կարևորում ենք մեր հագուստը, որը պետք է լինի հարմար, սպորտային, թեթև, վերնցում ենք մեր ուսապարկերը, մեր ձեռքով պատրաստած բրդուճները և ջուր: Արդյունքում սովորողները դառնում են ավելի տեղեկացված, կազմակերպված, ինքնուրույն, պատրաստակամ:

Հունվարյան նախագծեր

imag7866

Նախագծի մասնակիցները՝  4-5-րդ դասարանցիներ

Իրականացման վայրը՝  Հարավային դպրոց-պարտեզ

ժամանակահատվածը՝  08.01-31.01-2018

Ծրագրում ՝

  • առավոտյան ընդհանուր պարապմունք՝ նախավարժանք, ամանորյա երգերի կատարում, օտար լեզվի ուրախ երգերի և պարերի կատարում, ազգային պարերգերի ուսուցում-կատարում
  • ամանորյա ֆիլմերի դիտում-քննարկում-նոր սցենարների հորինում կինո-ֆոտո ընտրությամբ գործունեության խմբի հետ
  • մարզական խաղեր-ստուգատեսներ, հեծանվաերթեր
  • ամենօրյա բույսերի խնամք՝ չորացած թաղարների մաքրում, նոր բույսերի համալրում
  • տեխնոլոգիական գործունեություն խոհանուցում՝  սննդի կազմակերպում, համեղ թխիկների պատրաստում
  • Ուսումնական ճամփորդություններ` Բնության թանգարան և Ողջաբերդ` Ջրվեժ

 

Բնության թանգարան

IMAG9105

Մեկնարկ` 19.01.2018

ժամը` 12:00-16:30

Մասնակիցներ` 4-5-րդ դասարանցիներ

Կազմակերպիչ` Հասմիկ Պողոսյան

Բնագետ` Շուշան Ալեքսանյան

Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների խմբով այցելելու ենք Երևանի բնության թանգարան` պարտիզապուրակային գործ նախագծի շրջանակներում: Ճամփորդության նպատակն է ձեռք բերել նոր այգեգործական հմտություններ, ուսումնասիրել, խնամել բույսերին թե՛ տանը, թե՛ դպրոցում, տնկել, աճեցնել:

 

Ռոդարիական-մարզական նախագիծ

IMG_7211

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր

Ռոդարիական-մարզական պարապմունք

Նախագծի ժամկետ՝ դեկտեմբերի 4-8

Նախավարժանք`

  • Տեղում վազք
  • Թռիչքներ ձեռքերը բարձրացնելով
  • Մարմնով պտույտներ
  • Կողմնային թեքումներ
  • Ձգումներ ոտնաթաթերին հասնելով

Գնդակախաղ-օղակախաղ

Խաղի ընթացք՝  Մասնակիցները բաժանվում են երկու թիմի: Թիմերը կանգնում են երկու շարքով, դասակարգվում իրար ետևից: Յուրաքանչյուր մասնակից պետք է գնդակը ձեռքին անցնի օղակների միջով, հասնի հաջորդ խաղացողին, փոխանցի գնդակը և կանգնի վերջում: Խաղը ավարտած առաջին մասնակից թիմը, համարվում է հաղթող թիմ և պարտվող թիմին հյուրասիրում է կոնֆետներ:

Նպատակ՝ Թիմային աշխատանքի կարողության ձեռքբերում

Արդյունքում՝ Սաները ձեռք է բերում արագ կողմնորոշվելու կարողություն, թե ինչպես գնդակով անցնել օղակների միջով, հաշվելու կարողություն՝ օղակների և գնդակների միջոցով:

Աթոռ-սեղան խաղային գործիքներ

Խաղի ընթացք` Մասնակիցները անցնում են սեղաններից, աթոռներից պատրաստված լաբիրինթով, հասնում նշանակետին դրված տարային, որտեղ լցված են փուչիկները, վերցնում են մեկական փուչիկ և նույն ուղով հետ վերադառում սկզբնակետին:

Նպատակ` Խաղացող մեծ մասնակիցները խաղից հետո հաշվում են և գույներով տարբերակում փուչիկների քանակը

 Արդյունքում` Սաները ձեռք է բերում հաշվելու կարողություն, սովորում է գույները, մարզվում է, ակտիվանում, հրճվում, ուրախանում:

Մրգախաղ

Խաղի ընթացք` Փոքր խաղացողները, մրգերը ձեռքերի մեջ պահած, երկու շարքով կանգնում են իրար հետևից: Մեծ խաղացողները ձեռքերը կապած, բերանով վերցնում եմ 
մրգերը և տանում լցնում նշանակետում դրված զամբյուղի մեջ:

Նպատակ` թիմային աշխատանքի կարողության ձեռքբերում

Արդյունքում` Սաները ձեռք է բերում արագ կողմորոշվելու կարողություն` ինչպես բռնել և փոխանցել միրգը: Չափել զամբյուղից քանի ոտնաչափ են հեռու, հաշվել զամբյուղի մեջ լցված մրգերի քանակը և հյուրասիրել ընկերներին:

Գլուխկոնծի

Խաղի ընթացք՝ Մասնակիցները բաժանվում են թիմերի: Թիմերի յուրաքանչյուր մասնակից պետք է սողալով անցնի նստարանի վրայով, գլուխկոնծի տա, վազելով հասնի նշանակետում դրված տուփի միջից վերցնի գունավոր գնդակը, ետ վազի և ձեռքի հարվածով խաղը փոխանցի ընկերոջը:

Նպատակը՝  Խաղացողները պետք է կարողանան միասին աշխատել, ուշադիր լինել, հասցնել ժամանակին կատարել տրված առաջադրանքը:

Արդյունքում՝  Խաղացողներն ձեռք են բերում ուշադրության կենտրոնացում: