Ռոդարիական-մարզական նախագիծ

IMG_7211

Նախադպրոցական հաստատություններում աշխատողների հնգօրյա վերապատրաստման ծրագիր

Ռոդարիական-մարզական պարապմունք

Նախագծի ժամկետ՝ դեկտեմբերի 4-8

Նախավարժանք`

  • Տեղում վազք
  • Թռիչքներ ձեռքերը բարձրացնելով
  • Մարմնով պտույտներ
  • Կողմնային թեքումներ
  • Ձգումներ ոտնաթաթերին հասնելով

Գնդակախաղ-օղակախաղ

Խաղի ընթացք՝  Մասնակիցները բաժանվում են երկու թիմի: Թիմերը կանգնում են երկու շարքով, դասակարգվում իրար ետևից: Յուրաքանչյուր մասնակից պետք է գնդակը ձեռքին անցնի օղակների միջով, հասնի հաջորդ խաղացողին, փոխանցի գնդակը և կանգնի վերջում: Խաղը ավարտած առաջին մասնակից թիմը, համարվում է հաղթող թիմ և պարտվող թիմին հյուրասիրում է կոնֆետներ:

Նպատակ՝ Թիմային աշխատանքի կարողության ձեռքբերում

Արդյունքում՝ Սաները ձեռք է բերում արագ կողմնորոշվելու կարողություն, թե ինչպես գնդակով անցնել օղակների միջով, հաշվելու կարողություն՝ օղակների և գնդակների միջոցով:

Աթոռ-սեղան խաղային գործիքներ

Խաղի ընթացք` Մասնակիցները անցնում են սեղաններից, աթոռներից պատրաստված լաբիրինթով, հասնում նշանակետին դրված տարային, որտեղ լցված են փուչիկները, վերցնում են մեկական փուչիկ և նույն ուղով հետ վերադառում սկզբնակետին:

Նպատակ` Խաղացող մեծ մասնակիցները խաղից հետո հաշվում են և գույներով տարբերակում փուչիկների քանակը

 Արդյունքում` Սաները ձեռք է բերում հաշվելու կարողություն, սովորում է գույները, մարզվում է, ակտիվանում, հրճվում, ուրախանում:

Մրգախաղ

Խաղի ընթացք` Փոքր խաղացողները, մրգերը ձեռքերի մեջ պահած, երկու շարքով կանգնում են իրար հետևից: Մեծ խաղացողները ձեռքերը կապած, բերանով վերցնում եմ 
մրգերը և տանում լցնում նշանակետում դրված զամբյուղի մեջ:

Նպատակ` թիմային աշխատանքի կարողության ձեռքբերում

Արդյունքում` Սաները ձեռք է բերում արագ կողմորոշվելու կարողություն` ինչպես բռնել և փոխանցել միրգը: Չափել զամբյուղից քանի ոտնաչափ են հեռու, հաշվել զամբյուղի մեջ լցված մրգերի քանակը և հյուրասիրել ընկերներին:

Գլուխկոնծի

Խաղի ընթացք՝ Մասնակիցները բաժանվում են թիմերի: Թիմերի յուրաքանչյուր մասնակից պետք է սողալով անցնի նստարանի վրայով, գլուխկոնծի տա, վազելով հասնի նշանակետում դրված տուփի միջից վերցնի գունավոր գնդակը, ետ վազի և ձեռքի հարվածով խաղը փոխանցի ընկերոջը:

Նպատակը՝  Խաղացողները պետք է կարողանան միասին աշխատել, ուշադիր լինել, հասցնել ժամանակին կատարել տրված առաջադրանքը:

Արդյունքում՝  Խաղացողներն ձեռք են բերում ուշադրության կենտրոնացում:

 

 

Թողնել մեկնաբանություն