Ձմեռային մարզական ճամբար

Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիների ճամբարային ջոկատը մեկնեց ճամփորդության դեպի Ջրվեժի արգելոց: Մարզական ճամբարին սովորողները ձեռք բերեցին և զարգացրին ձմեռային մարզական սպորտաձևերի  հմտություններ՝ դահուկավազք, սահնակներով սահք՝ Ճամբարի մեր ընկեր-ջոկատավար Շուշան Ալեքսանյանի և մարզիկ Միքայել Ղազարյանի ուղեկցությամբ և աջակցությամբ:

Ձայնային Տեսաֆիլմ՝

Սովորողների պատումները՝

Ես առաջին անգամ էի սահում դահուկով, սկզբում շատ դժվար էր…Այնտեղ գտնվող լանջում, երբ ես  և իմ ընկեր Մհերը դահուկով սահում էինք,  ուժեղ  հարվածեցինք իրար, որ համարիա օդ թռանք երկուսս:

Արեգ Մարկոսյան

Մենք ընկերներով քար գտանք, որը խրված էր ձյան մեջ։ Քարի վրա երևակայական նշանակետ պատկերացրեցինք և սկսեցինք ձնագնդով խփել դրան…

Կորյուն Գաբոյան

Այնտեղ այնքան սիրուն էր, մենք շատ բարձրությունից էինք սահում սահնականերով, մենք այնտեղ ձնագնդի էինք խաղում, ուրախանում, և ամենա կարևորն սահնականեր էինք քշում…

Արսեն Գևորգյան

Բարձրության վրա այնքան արագ իջանք, որ մի անգամից բախվեցինք ծառին: Ես մի քիչ վախ ունեի այդ բարձրությունից,բայց մի քանի անգամ սահելուց հետո վախս  հաղթահարեցի…

Արեն Համբարձումյան

Ես, Արեգը, Գրիգորը և Մհերը դահուկ էինք քշում, Արեգը ու Մհերը միռաժամանակ ընկան, իսկ ես դեռ փորձում էի մարզվել, որպեսզի կարողանամ քշել:

Տիգրան Ավետիսյան