Ճամփորդություն դեպի Ոսկեհատ-Ոսկեվազ

Ոսկեհատ

Էկոտուրին ընդառաջ,  մարտի 23-ին Հարավային դպրոցի և Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիները համատեղ կարշավեն դեպի Արագածոտնի մարզ, Ամբերդ գետի ստորին հոսանքում գտնվող Ոսկեհատ գյուղ:

Ծրագրում՝

  • Ամբերդ գետի ստորին հոսանքի մաքրման աշխատանքներ Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի սովորողների հետ /Կիմա Ստեփանյանի դասարան/:
  • Ամբերդ գետից քայլարշավ դեպի Ոսկեվազ գյուղում գտնվող ջերմոց: «Ուսումնական ջերմոց» նախագծի համակարգող՝ Շուշան Ալեքսանյան
  • Քայլարշավ Ոսկեվազ գյուղում՝ քարայրներ

Նախագծի նպատակը՝ ծանոթանալ Ամբերդ գետի հետ, վեր հանել առկա էկոլոգիական խնդիրները, կատարել բնապահպանական աշխատանքներ և ծանոթանալ բնակավայրում առկա պատմամշակութային կոթողների հետ: Սովորողների մեջ արթնացել բնության հանդեպ սերն ու հարգանքը և կարևորել էկոլոգիական հավասարակշռության պահպանումը: Կարևորել միասնական և համագործակցային աշխատանքների էությունն ու վերջիններիս արդյունքները:

Նախագծի խնդիրները՝  առկա բնապապանական հիմնախնդիրների վեր հանումից հետո տալ այդ խնդիրների հնարավոր լուծումները, ապա փորձել գործնականում կիրառել խնդիրների լուծման ուղիները:

Անհրաժեշտ իրեր

  • Ջուր-ջրաման, արշավային բրդուճներ
  • Սպորտային հագուստ-կոշիկ
  • Մեկանգամյա օգտագործման տոպրակներ, ձեռնոցներ
  • Կողմնացույց
  • Ուսապարկ

Ոսկեհատ — Գյուղը հիմնադրվել է 1829-1830 թվականներին։ Ըստ ավանդույթի՝ Ոսկեհատ գյուղի նախկին Փաթրինջ անվանումն առաջացել է գյուղի տարածքում հանդիպող Փաթրինջ ծաղկի անունից։

Ոսկեվազ — Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին։ Գյուղի նախկին անունն է եղել Ղզլթամուր։ Ախթամուր գյուղը առնելուց և ավերելուց հետո, Լենկ Թեմուրը շարժվում է հարևան գյուղի վրա։ Սրա բնակիչները սարսափած հանձնվում են։ Լենկ Թեմուրը ներում է նրանց և չի կոտորում։ Ի նշան երախտագիտության՝ փրկված գյուղացիները նրան Ղզլթամուր՝ ոսկի Թամուր են անվանում։ Դրանից հետո գյուղի անունը դնում են Ղզլաթամուր:

Նախնական աշխատանքներ՝

Իվետա Մեյթարջյան

Գայանե Բալաբանյան

Գոռ Կազարով

Մանե Հովհաննիսյան

Արտյոմ Զաքարյան

Դավիթ Գրիգորյան

Ստեփան Բադալյան

Սարգիս Ղազարյան

 

Թողնել մեկնաբանություն