Կոշի ամրոցի բարձունքին

8B67C241-9107-4FC5-A0A0-9D627C32218A

Ամառային ուսումնական ճամբարի ընթացքում Հարավային դպրոցի ճամբարականները արշավեցին դեպի Արագածոտնի մարզ՝ Կոշ-Աղձք-Ագարակի հնավայրեր ուղով՝ իրականացնելու «Բարձունքի հաղթահարում» նախագիծը կոմիտասյան, հարսանեկան պարերգերի շարքով։

Մայիսի 29-ին, ժամը 09:00-09:30 առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո հավաքվեցինք, վերցրեցինք մեր ուսապարկերը, տեղավորվեցինք երթուղայինում և ժամը 09:50 շարժվեցինք…

Ֆոտոշարում Հարավի գեղանիներն են՝

…Պայծառ, արևոտ օր էր: Մենք հաղթահարեցինք բարձունք, որը բավականին քարքարոտ էր; Այնուհետև այցելեցինք Սուրբ Գևորգ եկեղեցի: Այն գեղեցիկ էր, լուսավոր, պատերին կային սրբապատկերներ: Մենք վառեցինք մոմեր, երգեցինք եկեղեցական երգեր: Եկեղեցու մոտ  հանդիպեցինք Մկրտիչ պապին, որը պատմեց հետաքրքիր փաստեր այդ սրբավայրի մասին: Նա պատմեց, որ ինքն ու իր որդին են կառուցել այդ եկեղեցին

Գայանե Խաչատրյան:

Ամրոցը բարձրացանք մոտ 10 րոպեում: Տեղանքը շատ գեղեցիկ էր: Նկարվեցին, երգեցին Սոնա յարը, Անդաստանը և իջանք: Իջնելը ավելի կարճ տևեց: Այնտեղ մի տաղավար կար: Նստեցինք նախաճաշեցինք: Հետո մեզ մոտեցավ Սուրբ Գևորգ եկեղեցու պահակը,  բանալիները վստահեց մեզ,  մենք մտանք եկեղեցի: Եկեղեցում մոմ վառեցինք, երգեցինք:  Պապիկը պատմեց եկեղեցու մասին և ասաց, որ իր որդու հետ է կառուցել այդ եկեղեցին: Այնքան հետաքրքիր մարդ էր:

Տաթև Մամիկոնյան

Ֆոտոշարում Հարավի թագավորներն են՝

Մի ծեր պապիկ մոտեցավ մեզ: Մենք նրան ուտելիք տվեցինք և նա Սուրբ Գևորգ եկեղեցու բանալին վստահեց մեզ:Երբ մտանք եկեղեցի մոմ վառեցինք և երգեցինք հայր մերը, աղոթեցինք: Այդ պապիկի անունը  Մկրտիչ էր: Նա մտավ եկեղեցի և  ասաց, որ Սուրբ Գևորգ եկեղեցին նա իր որդու հետ է շինել՝  տուֆով:

Արուսյակ Սարիբեկյան

Մենք այսօր գնացել էինք Կոշ գյուղ, Աղջկա ամրոց: Դպրոցից դուրս եկանք ընդհանուր պարապմունքից հետո: Տեղ հասանք ու սար բարձրացանք, հետո մենք նախաճաշեցինք: Նախաճաշից հետո մտանք եկեղեցի և երգեցինք «Հայր մեր», «Սուրբ Աստված» երգերը:

Հայկ Սարգսյան

Ես շատ եմ սիրում, երբ գնում ենք ճամփորդության, որովհետև կարողանում եմ լավ ժամանակ անցակնել ընկերներիս հետ և տեսնել նոր վայրեր, որտեղ դեռ չէի եղել:

Իշխան Գևորգյան

Տեսաֆիլմ՝

Մասնակիցների լուսաբանումները՝

2.  Աշոտ Խաչատրյան

Թողնել մեկնաբանություն