Ռուբիկ-կուբիկ մրցաշար

Ռուբիկ-կուբիկ մրցաշարը կազմակերպել էին միջին դպրոցի ինքնակամ սովորողները՝ իրենց հմտությունը փոխանցելու կրտսեր ընկերներին։

Մրցաշարին մասնակցեցին Հարվային դպրոցի 4-5-րդ դասարանցիները և հաղթանակ ունեցան առաջին տեղում։

Mind Centre կազմակերպությունը կրթահամալիրում

Հարավային դպրոցի ռոբոտաշինությամբ հետաքրքրվող սովորողների խումբը մասնակցեց Mind Centre կազմակերպության կողմից կազմակերպած սեմինարին՝

«Ռոբոտաշինությունը Հայաստանում, ինչպես ստեղծել ռոբոտ»

Սեմինարավար՝  Դավիթ Մանուչարյան. Mind center կազմակերպություն

Ճամփորդություն դեպի Իրինա Ռոդնինայի  գեղասահքի դպրոց

Վայր՝ Իրինա Ռոդնինայի  գեղասահքի դպրոց

Օր՝ Հունվարի 22

Ժամ՝ 11:20-13:30

Նպատակը՝ Սովորողների մոտ գեղասահքի հմտությունների ձեռքբերում, զարգացում, մարզական ձմեռային խաղեր

Երթուղի՝ Իսակովի 52/6 Հարավային դպրոց- Արգավանդի խաչմերուկ-Իսակովի պողոտա- Գեղասահքի դպրոց

Պատասխանատուներ՝ Հասմիկ Պողոսյան, Արշակ Մարտիրոսյան

Ուղեկցող մարզիկ՝ Մարզական ակումբի ղեկավար Միքայել Ղազարյան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց, 4-րդ դասարանցիների ջոկատ

Հագուստ՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ

Անհրաժեշտ սնունդ՝ օրապահիկ բրդուճներ, ջուր, տաք ըմպելիք

Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից

Ձմեռային մարզական ճամբար

Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիների ճամբարային ջոկատը մեկնեց ճամփորդության դեպի Ջրվեժի արգելոց: Մարզական ճամբարին սովորողները ձեռք բերեցին և զարգացրին ձմեռային մարզական սպորտաձևերի  հմտություններ՝ դահուկավազք, սահնակներով սահք՝ Ճամբարի մեր ընկեր-ջոկատավար Շուշան Ալեքսանյանի և մարզիկ Միքայել Ղազարյանի ուղեկցությամբ և աջակցությամբ:

Ձայնային Տեսաֆիլմ՝

Սովորողների պատումները՝

Ես առաջին անգամ էի սահում դահուկով, սկզբում շատ դժվար էր…Այնտեղ գտնվող լանջում, երբ ես  և իմ ընկեր Մհերը դահուկով սահում էինք,  ուժեղ  հարվածեցինք իրար, որ համարիա օդ թռանք երկուսս:

Արեգ Մարկոսյան

Մենք ընկերներով քար գտանք, որը խրված էր ձյան մեջ։ Քարի վրա երևակայական նշանակետ պատկերացրեցինք և սկսեցինք ձնագնդով խփել դրան…

Կորյուն Գաբոյան

Այնտեղ այնքան սիրուն էր, մենք շատ բարձրությունից էինք սահում սահնականերով, մենք այնտեղ ձնագնդի էինք խաղում, ուրախանում, և ամենա կարևորն սահնականեր էինք քշում…

Արսեն Գևորգյան

Բարձրության վրա այնքան արագ իջանք, որ մի անգամից բախվեցինք ծառին: Ես մի քիչ վախ ունեի այդ բարձրությունից,բայց մի քանի անգամ սահելուց հետո վախս  հաղթահարեցի…

Արեն Համբարձումյան

Ես, Արեգը, Գրիգորը և Մհերը դահուկ էինք քշում, Արեգը ու Մհերը միռաժամանակ ընկան, իսկ ես դեռ փորձում էի մարզվել, որպեսզի կարողանամ քշել:

Տիգրան Ավետիսյան

Ճամբար Ջրվեժի արգելոցում

f-1

Վայր՝ Ջրվեժի արգելոց
Օր՝ Հունվարի 16 և 23
Ժամ՝ 09:30-13:00

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանցիներ

Նպատակը՝ Սովորողների մոտ ձմեռային մարզական խաղերի  հմտությունների ձեռքբերում, զարգացում

Սպորտաձևեր՝ դահուկավազք, սահնակներով սահք
Անհրաժեշտ գույք՝ դահուկ, սահնակ
Ուղեկցող մարզիկ՝ Մարզական ակումբի ղեկավար Միքայել Ղազարյան
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի բնագետ-հայրենագետների ջոկատ,
Ջոկատավարներ՝ Հասմիկ Պողոսյան, Շուշան Ալեքսանյան,
Հագուստ՝ ուսապարկ, ձեռնոց, գլխարկ, փոխնորդ հագուստ՝ տաբատ, գուլպաներ, սրբիչ
Անհրաժեշտ սնունդ՝ օրապահիկ բրդուճներ, ջուր, տաք ըմպելիք
Բուժարկղիկը՝ դպրոցի բուժսենյակից