Վարդերի պուրակ

<<Ծաղկած պարտեզ>> նախագիծ

Հարավային դպրոցի 5-րդ դասարանի պարտիզպաններն այսօր դպրոցի հյուսիսարևելյան պուրակը շարունակեցին համալրել նոր վարդերի շիվերով: Դպրոցի ամենօրյա հերթապահ խմբերը` 4-րդ և 5-րդ դասարանցիները, պարտեզն արդեն պատրաստել էին գարնանային ծառատունկին ու ծաղկատունկին: Անընդմեջ իրականացվող բակային աշխատանքների շնորհիվ պարտեզ-պուրակն արդեն գարնանային ծաղկուն, առողջ ու բարեկարգ վիճակի է հասել, որի արդյունքն ուրախացնում է յուրաքանչյուր անցորդ-հեծանվորդներին:

 

 

Թողնել մեկնաբանություն