Ճամփորդություն դեպի Ղուկասավան

asasasasas

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիներ

Վայրը՝ Արարատի մարզ, Ղուկասավան գյուղ

Օր՝ փետրվարի 25

Ժամ՝ 12:30-15:30

Նպատակ՝ ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում, խմբային ու համագործակցային հմտությունների զարգացում, սովորողների մոտ հայրենագիտական և բնագիտական տեսական և գործնական գիտելիքների զարգացում:

Անհրաժեշտ պարագաներ՝

  • Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ
  • Ուսապարկ
  • Օրապահիկ, 1լ ջուր

Ճամփորդական երթուղի՝  Արգավանդի խաչմերուկ-Արգավանդ-Գեղանիստ-Գետափնյա-Ղուկասավան

Պատմություն՝

Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Գյուղում բնակություն են հաստատել Սասունից և Սալմաստից եկած հայերը։ Նախկինում ունեցել է Կալալը, Կալալի, Քյոլարա, Քյալարա անվանումները։ Ղուկասավան է վերանվանվել 1949 թվականին։ Անվանումը պայմանավորված է հեղափոխական գործիչ Ղուկաս Ղուկասյանի անվան հետ, որը ծնունդով այս գյուղից է եղել։ Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտումՀրազդան գետի հովտում։ Ծովի մակարդակից գտնվում է 845 մ բարձրության վրա։

Աղբյուր՝ Վիքիպեդիա

Համագործակցային-ճամփորդական նախագծի ընթացքում կունենանք այցելություն Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորող Համբարչյան Մարիի բնակավայր, որտեղ Մարիի պապիկը մեզ կպատմի ջերմատան կուլտուրաների, դրանց խնամքի մասին և ընդհանուր ջերմատների մասին: Նախագծի նպատակն է մեր կրթական միջավայրում նույնպես ունենալ ջերմոց-ջերմատուն, որի նախնական տվյալներին և մշակած նախագծին կարող եք ծանոթանալ բնագիտության դասավանդող՝ Շուշան Ալեքսանյանի բլոգում՝ Ուսումնական ջերմատուն նախագիծ: