Հունվարյան ճամբար Աշտարակում

22894129_1685771918162353_8340341743095037989_n
Հունվարյան ճամբարի ընթացքում մեկնարկելու է Ճամբարային նախագիծ Աշտարակում: 

Ճամփորդության օրը՝ 11.01.2018

Ճամփորդության վայրը՝ քաղաք Աշտարակ

Նախագծային ճամփորդության նպատակը՝

Այցելել Աշտարակի Ս. Շահազիզի անվան դպրոց։ Իրականացնել կրթական փոխանակումներ  Աշտարակի Ս. Շահազիզի անվան դպրոցի հետ։ Իրականացնելով «Սովորող-սովորեցնող» նախագիծը, Հարավային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները, ուսուցչուհի Մարիամ Մնացականյանի օգնությամբ Շահազիզի անվան դպրոցի 4-5- րդ դասարանների սովորողներին կսովորեցնեն ծիսական պարերգեր։

Աշտարակյան թափառումներ։ Կազմակերպել հայրենագիտական քայլարշավ Աշտարակում։ Այցելել Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի, Հին կամրջով հասնել Քասախ գետի կիրճ, ապա Աշտարակի Հին ջրաղաց, Աշտարակի Հին բաղնիք և Կարմրավոր եկեղեցի։ Հարավային դպրոցի սովորողները կծանոթանան այս պատմամշակութային կոթողներին, կլսեն պատմությունները։

Նախագիծի կազմակերպիչ` Հասմիկ Պողոսյան
Օգնական՝ հայրենագետ-բնագետ Շուշան Ալեքսանյան

Պարերգերի պատասխանատու՝ Մարիամ Մնացականյան

Աշտարակում քայլարշավի կազմակերպման, տեղեկությունների հաղորդման, դպրոցի հետ կապերի հաստատման պատասխանատու՝ Կիմա Ստեփանյան։

Ճամփորդության ընթացքը՝

Մեկնում ՝ 11։00

11։30- 12։30 քայլարշավ Աշտարակում

12։40- 13։30 Այց Ս. Շահազիզի դպրոց, կրթական ծրագրերի փոխանակումներ, պարերգերի ուսուցում։

14:00 Վերադարձ։