Հունվարյան ճամբար 2018. հաշվետվություն

Հունվարյան Ճամբարի առաջին շաբաթ

Հունվարի 8. օր առաջին
Ճամբարային առաջին օրը սկսեցինք միասնական ընդհանուր պարապմունքով, իսկ հետո մարզադահլիճում մարզվեցինք և մարզական տարբեր խաղեր խաղացինք: Շրջեցինք դպրոցով մեկ, որպեսզի խնամենք ներսի և դրսի բույսեր՝ մաքրեցինք չորացած տերևները, տեղափոխեցինք նոր աճած թաղարները, ջրեցինք:
Օրը շարունակվեց քայլարշավով դեպի կրթահամալիրի ուսումնական ագարակ, որտեղ խնամեցինք կենդանիներին՝ մաքրեցինք, սանրեցին ձիերին և կերակրեցինք:

 

Հունվարի 9. օր երկրորդ
 Առավոտյան ընդհանուր պարապմունք անցկացրեցինք Մայր դպոցում և մասնակցեցինք մարզական պարապմունքների: Մարզական պարապմունքներից հետո քայլքով
այցելեցինք կրթահամալիրի քոլեջ` տիկին Շողիկի ջերմոց լաբարատորիա: Տիկին Շողիկի հետ սովորեցին նոր բույսերի մասին և ծանոթացանք իրենց պահանջվող խնամքին:

 

 Հարավային դպրոց վերադառնալուց հետո ընդմիջոցինք և քոլեջից բերած նոր թաղարներով համալրեցին Հարավային դպրոց-պարտեզի ջերմոց լաբորատորիան:
Հունվարի 10. օր երրորդ
Առավոտյան պարապմունքից և նախավարժանքից հետո դահլիճում մարզական խաղեր խաղացինք, այնուհետև բնագիտական փորձ արեցինք՝ Ջրային հրաբուխ: Օրն ավարտեցինք բակային խաղերով և հեծանվավարությամբ:

 

Հունվարի 11. օր չորրորդ
 Հունվարյան ճամբարի ընթացքում Հարավային դպրոց-պարտեզի մի խումբ ճամբարականներ ճամփորդեցին դեպի Աշտարակ քաղաք` իրականացնելու «Սովորող-սովորեցնող» և «Կրթական փոխանակումներ» նախագծերը Աշտարակի Ս. Շահազիզի անվան հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների հետ: Շարունակություն…
Հունվարի 12. օր հինգերորդ

Հունվարյան Ճամբարի երկրորդ շաբաթ

Հունվարի 15. օր առաջին                                                                                                        Պարատուն-Սովորող-սովորեցնող նախագծով պարերգերի ուսուցում՝ 4-5 րդ և 1 -ին դասարանցիներ:

 

 Հունվարի 16. օր երկրորդ                                                                                                                Այսօր այցելեցինք Քոլեջ` տիկին Շողիկի ջերմոց-լաբորատորիա: Գնացել էինք սերմնացանի արդյունքների ետևից, բայց պարզվեց, որ մեկ շաբաթ առաջ ցանած դատուրա բույսի սերմերը դեռ չեն ծլել, բայց փոխարենը ծլել էին դեկտեմբեր ամսին ցանած գացանիայի սերմերը: Մենք գացանիայի ծիլերը տեղափոխեցինք ավելի հարմար տարաների մեջ, որից հետո կտեղափոխենք բակ:
Հունվարի 17. օր երրորդ
 Բնագիտատեխնիկական ստուգատեսին ընդառաջ ֆլեշմոբին մասնակցեցին Հարավային և միջին դպրոցի սովորողները:

 

Հունվարի 18. օր չորրորդ
Այօրվա մեր նախագծում հեծանվային պարապմունքներ էին և սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում 4-5-դասարանցիները սովորեցրին 5 տարեկաններին ձեռք բերել հեծանվավարելու կարողություն և հմտություն, ինչպես նաև նախատեսել էինք պատրաստել մաքուր սննդային նյութերից ծեփամածիկ նախակրթարանի սաների համար:

Ֆոտոշարք `… և Տեսանյութը` այս հղումով:

 

Շարունակել կարդալ