Ճամփորդություն դեպի Ղուկասավան գյուղ

«Ուսումնական ջերմոց» նախագիծ

Հարավային դպրոցի 4-րդ դասարանցիները բնագիտության բաց դաս-պարապմունք անցկացրին իսկական-իրական ջերմոցում։ Ճամփորդեցինք դեպի Ղուկասավան գյուղ, որտեղ Հարավային դպրոցի 4-րդ դասարանի սովորող Մարիի Ռազմիկ պապը մեզ հյուրընկալեց և պատմեց իրենց 30 տարվա բազմաչարչար աշխատանքային գործունեության մասին։ Ամենայն մանրամասնությամբ պատմեց և կարևոր տեղեկություններ տվեց ջերմոցի կառուցման, բերքի աճեցման, խնամքի մասին, որոնք կարող ենք կիրառել կրթակամալիրում ջերմոց կառուցելու համար, ինչպես նաև նշեց, որ սիրով պատրաստ է ցանկացած հարցում օգնել։

Ֆիլմապատում՝

Թողնել մեկնաբանություն