Հունվարյան ճամբար Աշտարակում

Հունվարյան ճամբարի ընթացքում Հարավային դպրոց-պարտեզի մի խումբ ճամբարականներ ճամփորդեցին դեպի Աշտարակ քաղաք` իրականացնելու «Սովորող-սովորեցնող» և «Կրթական փոխանակումներ» նախագծերը Աշտարակի Ս. Շահազիզի անվան հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների հետ: Սկզբում այցելեցինք  Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի, Հին կամրջով հասնանք Քասախ գետի կիրճ, ապա Աշտարակի Հին ջրաղաց, Աշտարակի Հին բաղնիք և Կարմրավոր եկեղեցի։ Հարավային դպրոցի սովորողները հայրենագիտական քայլարշավի ընթացքում ծանոթացան Աշտարակ քաղաքի տարածքին և պատմամշակութային կոթողներին: Սուրբ Սարգիս և Կարմրավոր եկեղեցիների բակում հնչեց ավետիսների և միասնական պարերգերի շարքը: Օրը ավարտվեց Շահազիզի անվան հիմնական դպրոցում, որտեղ շրջեցինք և ծանոթացանք դպրոցին և 4-5-րդ դասարանցիների հետ և սովորեցինք ազգային, միասնական պարերգերը: Ճամփորդության արդյունքում ունեցանք երեք մասից կազմված ֆիլմերի շարք, որտեղ առանձին-առանձին ներկայացված են` Ավետիսների շարքը եկեղեցիների բակում, պարերգերի շարքը և ուսուցումը Աշտարակի եկեղեցիներում և դպրոցում և ամբողջական ֆիլմը` իր պատումներով, քայլարշավով, երգով, պարով:

Սուրբ Ծննդյան Ավետիսների շարք`

Ազգային պարերգեր`

Ամբողջական ֆիլմ`

Թողնել մեկնաբանություն